Cube Invest-ի միջոցով Free Style-ը թողարկել է 15․000 կորպորատիվ պարտատոմսեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:13
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Free Style ընկերությունը թողարկել է կորպորատիվ պարտատոմսեր՝ դառնալով Հայաստանում նորաձևության ոլորտում պարտատոմսերի միջոցով ֆինանսավորում ներգրավող առաջին ընկերությունը։ Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնում է Cubе Invest առաջատար ներդրումային ընկերությունը։

Պարտատոմսերի եկամուտը վճարվելու է յուրաքանչյուր երեք ամիսը մեկ՝ 13 տոկոս տարեկան տոկոսադրույքով։ Դրանց շրջանառության ժամկետը 36 ամիս է, իսկ մարումը նախատեսված է 2028 թվականի դեկտեմբերի 24-ին։ Թողարկման ընդհանուր ծավալը 1,5 միլիարդ դրամ է․ յուրաքանչյուր պարտատոմսի անվանական արժեքը 100 հազար դրամ է, թողարկվել է ընդհանուր 15 հազար պարտատոմս։

Դրանց ձեռքբերումը բավական պարզ է. հնարավոր է առանց ֆիզիկական ներկայության՝ «Cubе Invest․am» կայքի միջոցով։

Պարտատոմսերի թողարկումը ներդրողներին հնարավորություն է տալիս մասնակցել Free Style ընկերության ֆինանսական հաջողությանը։

Free Style-ը միջազգային նորաձևության մի շարք բրենդների, այդ թվում՝ Levi’s-ի, Puma-ի, New Balance-ի, Jack & Jones-ի, Cole Haan-ի պաշտոնական մանրածախ գործընկերն է։

Free Style ընկերության բիզնես զարգացման վստահությունը և կայուն աճի պլանավորումը կատարել է «Փարվանյան քոնսալթինգ» խորհրդատվական ընկերությունը, և պարտատոմսերի թողարկումն այդ ռազմավարության շրջանակում է։

Free Style ընկերության պարտատոմսերի գնորդների համար նախատեսված է լրացուցիչ առավելություն։ Բացի շահավետ ներդրում կատարելու հնարավորությունից՝ պարտատոմսեր ձեռք բերողները ստանում են բացառիկ հնարավորություն՝ օգտվելու ընկերության կազմում ընդգրկված բոլոր խանութ-սրահների տեսականուց հատուկ զեղչային համակարգով։

Առաջարկի պայմաններն են․ 3 մլն դրամի պարտատոմսեր ձեռք բերելու դեպքում կտրամադրվի 30% զեղչ, 8 մլն դրամ և ավելիի դեպքում՝ 40%, իսկ 15 մլն դրամ և ավելիի դեպքում՝ 50% զեղչ։ Առաջարկը գործում է պարտատոմսերի ձեռքբերման պահից սկսած՝ 3 ամիս ժամկետով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան