ԱՄՆ-ում Հայաստանի հետ կապված օրինագիծ է ներկայացվել, որը կոչ է անում խստացնել Ադրբեջանին տրամադրվող օգնության սահմանափակումները

Լուրեր

15.02.2026 | 15:11
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Լևոն Ազիզյան
15.02.2026 | 14:43
Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
15.02.2026 | 14:18
Բռնի տեղահանված անձանց առնչությամբ քննարկումները և հաղորդակցությունը պետք է ունենան բավարար զգայունություն․ Անահիտ Մանասյան
15.02.2026 | 13:44
«Շատ կտրուկ քայլեր անելը սխալ է»․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից հանելու մասին
15.02.2026 | 13:26
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15.02.2026 | 12:55
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
15.02.2026 | 12:20
Ամենակարևորն այն է, որ Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ. Գալուզին
15.02.2026 | 12:11
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացու
15.02.2026 | 11:58
Գրիգոր Ներսիսյանն ազատվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից
15.02.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
15.02.2026 | 11:26
ԱՄՆ բանակը պատրաստվում է Իրանի դեմ երկարատև գործողության․ Reuters
15.02.2026 | 11:10
Մեկ զանգ, արագ արձագանք․ գործարկվել է 112 միասնական հեռախոսահամարը
15.02.2026 | 10:52
Եվրոպական 5 երկրներ ՌԴ-ին մեղադրել են Քիմիական զենքի կոնվենցիայի խախտման համար՝ Նավալնիի մահվան կապակցությամբ
15.02.2026 | 10:49
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 10:38
Վթարային ջրանջատում Կոտայքում
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական խումբը Կոնգրեսում ներկայացրել է «Հայաստանի անվտանգության գործընկերության մասին» օրինագիծ (Armenia Security Partnership Act), որն առաջարկում է արգելել ԱՄՆ նախագահին՝ վերացնել Ադրբեջանին տրամադրվող օգնության սահմանափակումները, քանի դեռ չկան ապացույցներ, որ Բաքուն «իմաստալից քայլեր» է ձեռնարկել երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ, ասվում է օրինագծի համահեղինակներից Գաս Բիլիրակիսի հաղորդագրության մեջ, գրում է OC Media-ն։

Դեկտեմբերի 19-ին ներկայացված օրինագիծը սահմանում է չորս առանձին պայմաններ, որոնք Ադրբեջանը պետք է բավարարի, որպեսզի ԱՄՆ նախագահը կարողանա չեղարկել օգնության գործող սահմանափակումները։ Այդ պայմաններն են՝

-Բոլոր ռազմական ուժերը լիովին դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից։

-Անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ գերիներին։

-Դադարեցնել Հայաստանի դեմ ռազմական գործողությունները։

-Ճանաչել էթնիկ հայերի վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տները և պարտավորվել պահպանել տարածաշրջանում հայկական մշակութային և կրոնական վայրերը։

Եթե ​​ԱՄՆ նախագահը չկարողանա հավաստել, որ Ադրբեջանը ձեռնարկել է այդ քայլերը, նրանք պարտավոր կլինեն «պահանջել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող անվտանգության օգնության համապարփակ վերանայում՝ Հայաստանի երկարաժամկետ պաշտպանական կարիքների բացթողումները բացահայտելու և Ադրբեջանի կողմից ներկայացվող սպառնալիքը գնահատելու համար, ինչպես նաև արգելել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժնի չեղարկման վերահաստատումը՝ այդպիսով կիրառելով ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնության վերաբերյալ գործող օրենսդրական արգելքները»։

Օրենսդրական նախագիծը վերաբերում է «Ազատության աջակցության մասին» օրենքին, սկզբնապես մշակվել էր Ռուսաստանում և ԽՍՀՄ փլուզումից հետո այլ նորանկախ պետություններում ժողովրդավարական կառավարման և ազատ շուկայական տնտեսության հաստատմանը նպաստելու համար։ Ավելի ուշ ավելացվել են առանձին կետեր մարդասիրական, անվտանգության և հակաահաբեկչական աջակցության համար։

1992 թվականի հոկտեմբերին Կոնգրեսը փոփոխել է «Ազատության աջակցության մասին» օրենքը՝ 907-րդ բաժինը, որն արգելում էր ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը ցանկացած տեսակի ուղղակի օգնության տրամադրումը՝ ի պատասխան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) լոբբիստական ​​ջանքերի, որոնք հղում էին կատարում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայերի շրջափակմանը։

Փոփոխության համաձայն՝ ԱՄՆ նախագահը «չի կարող օգնություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին այս կամ որևէ այլ օրենքի համաձայն, եթե նա չորոշի և Կոնգրեսին չտեղեկացնի, որ Ադրբեջանի կառավարությունը քայլեր է ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումը և ուժի այլ կիրառումը վերացնելու ուղղությամբ»։ Այսպիսով, Ադրբեջանը միակ հետխորհրդային երկիրն էր, որը չէր օգտվել «Ազատության աջակցության մասին» օրենքից, առնվազն մինչև 2001 թվականը, երբ օրինագիծը փոփոխվեց այնպես, որ նախագահն ունենա սահմանափակումները ժամանակավորապես չեղարկելու լիազորություն։ Այդ ժամանակից ի վեր այն մի քանի անգամ չեղարկվել է, չնայած սահմանափակումները երբեք ամբողջությամբ չեն վերացվել։

Այս ակտի ընդունումը հաջորդում է դեկտեմբերի սկզբին հանրապետական ​​ներկայացուցիչ Աննա Պաուլինա Լունայի գլխավորած հակառակ օրենսդրական ջանքերին, որոնք ենթադրում էին ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնության սահմանափակումների վերացում։

Երկու օրինագծերն էլ ուղարկվել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով, սակայն պարզ չէ, թե ինչպիսին կլինի դրանց ընդունման և կիրառման գործընթացը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի