ՌԴ-ն փորձում է Իրանին մղել՝ միասին դեմ հանդես գալ TRIPP-ին․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Առաջիկա ընտրությունների ժամանակ Ռուսաստանը կփորձի փոխել Հայաստանում իշխանություն, կարծում է վերլուծաբան, «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։

Factor TV-ին տված հարցազրույցում Խուրշուդյանը նշում է, որ Սանկտ Պետերբուրգում Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ երկրների միջև համագործակցության զարգացման մասին արված հայտարարությունները դեկլարատիվ բնույթ են կրում, նաև կարծիք հայտնում, որ Ռուսաստանի, Հայաստանի և այլ երկրների միջև համագործակցության առկա ձևաչափերն անարդյունավետ են եղել։

Ռուսաստանը, ըստ նրա, ակտիվորեն ներգրավված է Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումներում, և ԵՄ-ի աջակցությունն այդ հարձակումներին հակազդելու գործում կարևոր է։ ԵՄ-ն, չնայած ոչ պաշտոնապես, բայց Հայաստանի իրական դաշնակիցն է և դրական է վերաբերվում Հայաստանի կառավարության ժողովրդավարացման ուղղությամբ ձեռնարկած քայլերին, կարծում է Խուրշուդյանը։

Անդրադառնալով TRIPP-ի վերաբերյալ Իրանի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին՝ վերլուծաբանը նշում է, որ Ռուսաստանը փորձում է խրախուսել Իրանին՝ միասին դեմ հանդես գնալ TRIPP-ին։

Հարցին՝ արդյո՞ք ԵՄ-ի հետ խորացող հարաբերությունները կարող են համատեղվել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ, Խուրշուդյանը նշում է, որ հայկական ապրանքները պետք է համապատասխանեն ԵՄ չափանիշներին, նախքան Հայաստանը որոշի դադարեցնել ԵՏՄ-ին անդամակցությունը։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ փորձագետը նշում է, որ երկու երկրներն էլ շահագրգռված են անկախության պահպանմամբ և այս հարցում բախվում են Ռուսաստանի կողմից նմանատիպ սպառնալիքի։

Ինչ վերաբերում է ադրբեջանական բենզինի մատակարարմանն ու դրա հետ կապված քննարկումներին, թե ինչպես կարելի է բենզին գնել պետությունից, որը սպանել է հայերի, վերլուծաբանը պատասխանում է՝ Հայաստանը գազ և բենզին է գնում այն ​​երկրից, որի զենքով պատերազմի ժամանակ սպանել են հայ զինվորներին։ Էժան էներգակիրների նոր աղբյուրը կարևոր է, առաջին հերթին, Հայաստանի տնտեսության համար, կարծում է փորձագետը։

«Մենք պետք է ոչ միայն գնենք ադրբեջանական բենզին, այլև մեր արտադրանքը վաճառենք Ադրբեջանին»,- եզրափակում է Խուրշուդյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան