Փաշինյանի առաջարկը Պուտինին․ ՌԴ-ն TRIPP-ին մասնակցելու հավակնություն ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.12.2025 | 23:30
ԱՄՆ-ում Հայաստանի հետ կապված օրինագիծ է ներկայացվել, որը կոչ է անում խստացնել Ադրբեջանին տրամադրվող օգնության սահմանափակումները
23.12.2025 | 23:22
Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Անկարայի մոտ. NTV
23.12.2025 | 23:17
Արտասահմանյան հետախուզությունն ավելի շատ ադրբեջանցի վարձկանների է հավաքագրում՝ ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար. Մեջլիսի պատգամավոր
23.12.2025 | 22:59
Հրդեհ Դպրաբակում. այրվել է մոտ 1200 հակ անասնակեր
23.12.2025 | 22:47
SOCAR-ը՝ թուրքական էլեկտրակայանի սեփականատեր. Թուրքիան և Ադրբեջանը տնտեսական գործակցության խորացման «ճանապարհային քարտեզ» են ստորագրել
23.12.2025 | 22:35
ԱԱԾ-ն Factor.am-ի հրապարակումից հետո ՌԴ ФСБ-ի ծառայողների մասին հիշատակումը հեռացրեց պաշտոնական կայքից
23.12.2025 | 22:24
Ադրբեջանը կասկածներ ունի Գազայի միջազգային ուժերին միանալու հարցում․ MEE
23.12.2025 | 22:10
Cube Invest-ի միջոցով Free Style-ը թողարկել է 15․000 կորպորատիվ պարտատոմսեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.12.2025 | 21:58
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.12.2025 | 21:44
Բաշար ալ-Ասադն ապրում է Ռուբլյովկայում, իսկ նրա ընտանիքը շքեղ կյանք է վարում. NYT
23.12.2025 | 21:30
ՌԴ-ն փորձում է Իրանին մղել՝ միասին դեմ հանդես գալ TRIPP-ին․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.12.2025 | 21:25
Փաշինյանի առաջարկը Պուտինին․ ՌԴ-ն TRIPP-ին մասնակցելու հավակնություն ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.12.2025 | 21:13
ՌԴ-ն 100 միլիոն մարդու զրկում է անձնական նամակագրության իրավունքից. WhatsApp-ը հայտարարություն է տարածել
23.12.2025 | 20:58
Ձեր օրինակով ցույց եք տալիս, որ ցանկության դեպքում կարելի է անել ավելին. ԿԳՄՍ նախարարը՝ Հովհաննես Չեքիջյանին
23.12.2025 | 20:44
AP-ն հաղորդում է Վենեսուելայից ՌԴ դիվանագետների ընտանիքների տարհանման մասին․ Մոսկվան հերքում է
Բոլորը

Հայաստանի ապաշրջափակման գործընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական կողմից օգնության ակնկալիք ունի․ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով TRIPP-ի գործարկման հետ կապված Փաշինյանը կարծում է, որ նախագծի բազմաթիվ նրբերանգներ առնչվում են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին։ Փաշինյանը երեկ Պուտինին անձամբ դիմեց ՀՀ-ում երկաթուղային ցանցի վերականգնման հարցում ՌԴ-ի մասնակցության հարցով։

«Ես, մասնավորապես, նկատի ունեմ Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի և Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը, միաժամանակ, հայտարարեց, որ քաղաքական որոշումներ չկան այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը դեմ չէ տարածաշրջանում երթուղիների ապաշրջափակման մասնակից դառնալ։

«Մեր նախորդ հանդիպման ժամանակ Դուք բարձրացրեցիք տարբեր հարցեր, որոնց վրա կարող ենք համատեղ աշխատել, այդ թվում՝ հին երթուղիների վերականգնումը և նոր երթուղիների ստեղծումը, որոնք կբացեն Հայաստանի սահմանները: Այսպիսով, ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ է ընթանում: Իհարկե, կան այլ հարցեր, որոնք մենք հիմա կքննարկենք»,- նշեց Պուտինը։

Ինչ դերակատարում կարող է ունենալ Ռուսաստանի Դաշնությունը Եվրոպան Ասիային կապող TRIPP նախագծում։ Մոսկվան իր հավակնությունները չի թաքցնում։ Նախորդ շաբաթ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել էր ռուսական հնարավոր մասնակցության բավարար հիմքերի մասին: Ռուս պաշտոնյան նշել էր մի քանի հանգամանք․ Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարումը ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից, ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի հարավային սահմաններին։

Փաշինյան-Պուտին քննարկումները դեռևս չեն նշանակում գործընթացում Ռուսաստանի ներգրավում, կարծում է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուշուդյանը՝ նշելով, որ ԱՄՆ-ն չի համաձայնվի, որ ռուսական կողմը ֆինանսական ներդրում ունենա TRIPP նախագծում։

«ՌԴ-ն առավելագույնը գումար ներդնի՝ շահույթ ստանալու ակնկալիքով, բայց, էլի եմ ասում, դրա հավանականությունը տեսնում եմ մի քանի տոկոսի շրջանակներում։ Գրեթե անհավանական եմ համարում, որ Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ի նման մասնակցությունը թույլ տա։ Ես սա ավելի շատ տեսնում եմ քաղաքավարական քննարկումների, ընդհանուր առմամբ, չմերժելու, բայց դետալներում արդեն մերժելու հեռանկարում»,- ասում է Խուրշուդյանը։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն էլ կարծում է, որ Փաշինյանը Պուտինին խնդրել է օգնել հենց TRIPP-ի հետ կապված։

«Դա հասկանալու համար պետք է նայել միայն քարտեզին։ Սա վերաբերվում է Իրանի անվտանգությանը, ՌԴ-ին։ TRIPP-ի իմաստն այն է, որ ճանապարհ է բացվում Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա՝ Թուրքիայի միջով։ Սա վերաբերում է ՌԴ-ին՝ տնտեսական և անվտանգային մասով։ Բնականաբար, վերաբերվում է նաև Չինաստանին, որովհետև Կենտրոնական Ասիայի համար պայքար է գնում։ Սա հաշվի առնելով՝ TRIPP-ի աշխատելու համար պետք են նաև այդ երկրների կարծիքները։ Ես կարծում եմ, որ TRIPP-ին ներգրավվելու են տարբեր երկրներ»,- նշում է Ստեփան Դանիելյանը։

Հայաստանի երկաթուղին կառավարվում է ռուսական «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կողմից։ Իշխանափոխությունից հետո հայտնի դարձավ, որ ՀԿԵ-ում 60 մլն դոլարի չարաշահում է բացահայտվել, սակայն քրեական գործը կարճվեց, ՀՀ-ն պետբյուջեից սուբսիդավորում է ռուսական ընկերությանը։ Հայաստանյան երկաթուղային ցանցը ռուսական ընկերությունը կառավարելու է մինչև 2038 թվականը։ Ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը, այս համագործակցությունը դադարեցնելու փոխարեն, փորձում առավել խորացնել այն, հետաքրքրվեցինք Հովսեփ Խուրշուդյանից։

«Հայաստանն օր առաջ պետք է հրաժարվի այդ կոնցեսիայից, բայց այս հարցն այն մակարդակի վրա է, թե ինչու իշխանությունը մինչև հիմա լյուստրացիա չի անում։ Որովհետև այն ամենն ինչը բերելու է ՌԴ-ի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման, իշխանությունները փորձում են դրանք շրջանցել։ Պուտինի հետ այս քաղաքավարական քննարկումներն այս շրջանակներում են։ Արվում է այնպես, որ ՌԴ-ին կտրուկ չմերժեն և հարաբերությունները որևէ հարցում չտուժեն»,- ասաց Խուրշուդյանը։

Ստեփան Դանիելյանը նշում է՝ TRIPP-ը ոչ միայն Մեղրիով անցնող 42 կմ-ին է առնչվում, այլև տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին։ Քաղաքագետը կարծում է, որ ՌԴ-ն, հնարավոր է, նախագծի երրորդ կողմը լինի։

«Խոսակցություն կա, որ TRIPP-ի հետ կապված կոնսորցիումը, որը պետք է ստեղծվի, կարող է մի քանի երկրի մասնակցություն ունենալ։ Ներքին կարգով խոսակցություններ կան, որ երրորդ կողմը լինելու է ՌԴ-ն։ Հաշվի առնելով ռուս-ադրբեջանական վատթարացող հարաբերությունները, որոնք կարող են ավելի վատանալ, դրա համար Հաջիևը հայտարարեց, որ ցանկանում են երրորդ կողմը լինի Եվրոպական միությունը»,- ասաց քաղաքագետը։

Այնինչ, Խուրշուդյանը գրեթե անհավանական է համարում, որ Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ի նման մասնակցությունը թույլ տա։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 10-ին Բեռլին կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել էր, որ ՀՀ-ում կգրանցվի «TRIPP Company» հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն։ Այն կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։ Նշենք, որ այս պահին ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրում «TRIPP Company» անունով ընկերություն դեռևս գրանցված չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան