ԱԱԾ-ն գաղտնազերծեց՝ Եզրաս արքեպիսկոպոսը ԿԳԲ գործակալ է․ եթե սարքելու լիներ՝ ռուսերենով կսարքեին․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.12.2025 | 23:30
ԱՄՆ-ում Հայաստանի հետ կապված օրինագիծ է ներկայացվել, որը կոչ է անում խստացնել Ադրբեջանին տրամադրվող օգնության սահմանափակումները
23.12.2025 | 23:22
Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Անկարայի մոտ. NTV
23.12.2025 | 23:17
Արտասահմանյան հետախուզությունն ավելի շատ ադրբեջանցի վարձկանների է հավաքագրում՝ ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար. Մեջլիսի պատգամավոր
23.12.2025 | 22:59
Հրդեհ Դպրաբակում. այրվել է մոտ 1200 հակ անասնակեր
23.12.2025 | 22:47
SOCAR-ը՝ թուրքական էլեկտրակայանի սեփականատեր. Թուրքիան և Ադրբեջանը տնտեսական գործակցության խորացման «ճանապարհային քարտեզ» են ստորագրել
23.12.2025 | 22:35
ԱԱԾ-ն Factor.am-ի հրապարակումից հետո ՌԴ ФСБ-ի ծառայողների մասին հիշատակումը հեռացրեց պաշտոնական կայքից
23.12.2025 | 22:24
Ադրբեջանը կասկածներ ունի Գազայի միջազգային ուժերին միանալու հարցում․ MEE
23.12.2025 | 22:10
Cube Invest-ի միջոցով Free Style-ը թողարկել է 15․000 կորպորատիվ պարտատոմսեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.12.2025 | 21:58
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.12.2025 | 21:44
Բաշար ալ-Ասադն ապրում է Ռուբլյովկայում, իսկ նրա ընտանիքը շքեղ կյանք է վարում. NYT
23.12.2025 | 21:30
ՌԴ-ն փորձում է Իրանին մղել՝ միասին դեմ հանդես գալ TRIPP-ին․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.12.2025 | 21:25
Փաշինյանի առաջարկը Պուտինին․ ՌԴ-ն TRIPP-ին մասնակցելու հավակնություն ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.12.2025 | 21:13
ՌԴ-ն 100 միլիոն մարդու զրկում է անձնական նամակագրության իրավունքից. WhatsApp-ը հայտարարություն է տարածել
23.12.2025 | 20:58
Ձեր օրինակով ցույց եք տալիս, որ ցանկության դեպքում կարելի է անել ավելին. ԿԳՄՍ նախարարը՝ Հովհաննես Չեքիջյանին
23.12.2025 | 20:44
AP-ն հաղորդում է Վենեսուելայից ՌԴ դիվանագետների ընտանիքների տարհանման մասին․ Մոսկվան հերքում է
Բոլորը

Ազգային ժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է մամուլում տարածված այն փաստաթղթին, որը վերագրվում է կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, ըստ որի՝ վերջինս գործակցել է ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ։ 

Մեկնաբանելով ընդդիմության պնդումները, թե Եզրաս արք․ Ներսիսյանին վերագրվող և իշխանամերձ մամուլում հրապարակված փաստաթուղթը կեղծիք է, և դա երևում է անգամ տառատեսակից, լեզվի՝ հայերեն լինելուց, Ռուբեն Ռուբինյանը նկատել է․

«Նախ՝ ճիշտ է, որ ԱԱԾ-ն տրամադրել է լրատվամիջոցին գաղտնազերծված փաստաթուղթ, որը փաստում է, որ Կտրիճ Ներսիսյանի եղբայրը՝ ռուսահայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսը, «Կարո» ծածկանունով ՊԱԿ-ի գործակալ է։ Մինչև էս ընդդիմությունը ասում էր՝ «այդպիսի պնդումներ եք անում, հրապարակեք ապացույց»։ Ապացույցը հրապարակվեց, հիմա ինչ-որ տարօրինակ բոլորը դարձել են կգբ-ագետ և չգիտեմ՝ տառատեսակ են քննարկում»։

Ռուբինյանը հարցադրում է արել, թե եթե փաստաթուղթը սարքովի լիներ, արդյոք դժվա՞ր էր այն ռուսերենով պատրաստել։ Նա նաև անդրադարձել է Մայր Աթոռի արձագանքին․

«Ըստ էության՝ Մայր Աթոռի ներկայացուցիչները հաստատել են, որ Եզրաս արքեպիսկոպոսը եղել է ԿԳԲ-ի գործակալ… Մայր Աթոռի արխիվապետը, եթե չեմ սխալվում, մոտավորապես ասել է հետևյալը՝ դե հայրենիքն էր իրա [ԽՍՀՄ-ը], հետևաբար համագործակցում էր։ Այսինքն՝ նախ հաստատում են, որ եղել է, հետո՝ դե լավ, եկեք վերցնենք էդ փաստարկը, որ ԽՍՀՄ քաղաքացի էր, հետևաբար դատապարտելի բան չկա։ Շատ լավ, ուրեմն այդ տրամաբանությամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը հայրենիքի դավաճաննե՞ր են։ Ինչո՞ւ, որովհետև երեքն էլ եղել են Գերագույն խորհրդի անդամ… Լևոն Տեր-Պետրոսյանը հաստատ եղել է, Սերժ Սարգսյանն ու Քոչարյանն էլ Գերագույն խորհրդի պատգամավոր են եղել 1990 թվականին»։

Ռուբեն Ռուբինյանը հիշեցրել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի այն հայտարարությունը, թե օտարերկրյա ուժային կառույցից կապվել են իր հետ և հորդորել իշխանափոխություն իրականացնել․

«Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը սկսում է ընդդիմադիր շարժում… Հետո ամիսներ անց պարզվում է, որ ինքը, ըստ մեղադրանքի, ենթադրաբար պլանավորել է զանգվածային անկարգություններ և ահաբեկչական ակտեր՝ իշխանության բռնազավթման համար։ Եվ այդ նույն արքեպիսկոպոսը իր բազմաթիվ հրապարակային հայտարարություններում ասել է հետևյալը, որ՝ օտարերկրյա ուժային կենտրոնները ինձ ասել են, որ եթե դուք Հայաստանում չփոխեք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Հայաստանում կփորձարկվեն ընտանիքի նոր մոդելներ, քաոս կլինի… Այսինքն՝ ինքը հրապարակային խոստովանել է, որ ինքը Հայաստանի ներքաղաքական կյանքը և իր ընդդիմադիր շարժումը քննարկում է օտարերկրյա ուժային կենտրոնների հետ, որոնք իրեն հորդորում են փոխել իշխանությունը Հայաստանում»։

Ռուբինյանը շեշտել է, որ Մայր Աթոռը երբեք չի հերքել այս հայտարարությունները․

«Երբեք Կտրիճ Ներսիսյանը կամ Գերագույն հոգևոր խորհուրդը չի ընդունել հայտարարություն, որում ասել է, օրինակ՝ մենք դատապարտում ենք Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունները, կամ մենք դատապարտում ենք այն փաստը, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շփվել է օտարերկրյա ուժային կենտրոնների հետ։ Ինչը բերում է ենթադրության, որ իրենք կամ համաձայն են դրա հետ, կամ իրենք են հրահանգել, որ նա դա անի»։

ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է իշխանության և ընդդիմության տեսլականների տարբերությունը՝ նշելով, որ ՔՊ-ի նպատակն է Հայաստանը դուրս բերել «պաշարված ամրոցի» կարգավիճակից։

«Կա մեր տեսլականը, որ մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, մենք պետք է Հայաստանը դուրս բերենք իր հարևանների հետ միշտ անլուծելի հակամարտության մեջ եղող մի երկրի կարգավիճակից, որը կախված է մի աշխարհաքաղաքական կենտրոնից… Պետք է խաղաղություն հաստատենք մեր հարևանների հետ, պետք է փորձենք դուրս գալ շրջափակումից, տնտեսական շրջափակումից, Հայաստանը պետք է դարձնենք տրանզիտ գոտի… Մեր տնտեսությունը զարգացնենք։ Հիմա ընդդիմության տեսլականը՝ նրանք ասում են ՝ մեզ բաց սահմաններ պետք չի, իրենք Հայաստանը պատկերացնում են սենց՝ ինքը ներփակված ա, ինքը սեպ ա, իրա սահմանները ոչ թե տնտեսական համագործակցության համար են, այլ բախման գոտի են… Պետք է ռազմականացված, սենց ամրոց լինենք, մենք կախված ենք մի կենտրոնից ու սենց սպասում ենք, թե երբ էդ կենտրոնը մեզ կփրկի»։

Ռուբինյանը հավելել է, որ իշխանության քաղաքականության արդյունքում արդեն երկու տարի է՝ Հայաստանի սահմանին, հակառակորդի կրակոցից, զինվոր չի սպանվել․

«Մոտ երկու տարի արդեն մեր սահմանին հակառակորդի կրակոցից զինվոր չի սպանվել։ Կարո՞ղ ա ոչ թե թափված արյան գնով ա սա եղել, այլ սա չթափված արյան գինն ա, ու չարժի՞ վճարել դա»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան