Մի 5 միլիոն կարելի է տալ քամուն, լավ մաքրեց Երևանի օդը․ ավագանու անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

«2025 թվականին նախատեսել էիք բյուջեով 17 միլիոն 100 հազար դրամ օդի աղտոտվածության դեմ միջոցառումների կազմակերպման համար։ Դե, 2025 թվականին, իհարկե, հիշում ենք՝ ինչքան մաքուր էր Երևանի օդը, և 2026 թվականին նախատեսել եք 15 միլիոն դրամ, 2 միլիոն 100 հազար դրամով ավելի քիչ»,-այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը։

Նա նշեց, որ խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլ նաև սրվել է, այդ դեպքում ինչո՞ւ է 2 միլիոնով ավելի քիչ գումար ուղղվում դրա լուծմանը 2026-ին։
«Երևանի օդը 2025 թվականին նույնիսկ առողջ մարդու համար վտանգավոր էր։ 15 միլիոնը, որ նախատեսել եք, այդտեղից մի 5 միլիոնը կարելի է տալ, օրինակ, քամուն, որովհետև քամին բավականին լավ մաքրեց Երևանի օդը, կամ ինչպես իմ գործընկերներից մեկն էր նշել, քամուն նշանակենք քաղաքապետի տեղակալ, որ, միգուցե, ավելի էֆեկտիվ կլինի, կամ հովհարներ առնենք ու փորձենք այդ հովհարներով քամի անել»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։