Փաշինյանը Պուտինի հետ քաղաքավարական քննարկում է ունեցել՝ ՌԴ-ին կտրուկ չմերժելու և հարաբերությունները չփչացնելու համար․ Հովսեփ Խուրշուդյան

Լուրեր

30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
Բոլորը

«Քննարկումները դեռ չեն նշանակում ինչ-որ բանում ներգրավվել։ Ես չեմ տեսնում հնարավորություն, որ ամերիկացիները համաձայնվեն ռուսական կողմը ֆինանսական ներդրում ունենա TRIPP-ի մեջ»,- Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի քննարկումներին։

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին ասել է, որ TRIPP-ի իրականացումն առնչվում է հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին։

«Մենք ներկայումս նաև շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ՝ TRIPP նախագծի իրականացման և կառուցման վերաբերյալ: Սրանք իսկապես նշանակալի և բովանդակալից փոփոխություններ են մեր տարածաշրջանի համար: Այստեղ կան նաև բազմաթիվ նրբերանգներ, որոնք առնչվում են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերություններին»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Հովսեփ Խուրշուդյանը նշում է, եթե ՌԴ-ն մասնակցություն էլ ունենա, ապա TRIPP-ը կառավարող կոնսորցիումը լինելու է հայկական և ամերիկյան կողմերի լիակատար ղեկավարման ներքո։ «ՌԴ-ն առավելագույնը գումար ներդնի՝ շահույթ ստանալու ակնկալիքով, բայց, էլի եմ ասում, դրա հավանականությունը տեսնում եմ մի քանի տոկոսի շրջանակներում։ Գրեթե անհավանական եմ համարում, որ Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ի նման մասնակցությունը թույլ տա։ Ես սա ավելի շատ տեսնում եմ քաղաքավարական քննարկումների, ընդհանուր առմամբ, չմերժելու, բայց դետալներում արդեն մերժելու հեռանկարում»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ խոսելիս առաջ է քաշել նաև ՀՀ-ով անցնող որոշ երկաթուղային ուղղությունների վերականգման հարցը։

Վարչապետը, մասնավորապես, նկատի ունի Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Հայաստանի երկաթուղին կառավարվում է ռուսական «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կողմից։ Իշխանափոխությունից հետո հայտնի դարձավ, որ ՀԿԵ-ում 60 մլն դոլարի չարաշահում է բացահայտվել, սակայն, քրեական գործը կարճվեց, ՀՀ-ն պետբյուջեից սուբսիդավորում է ռուսական ընկերությանը։ Հայաստանյան երկաթուղային ցանցը ռուսական ընկերությունը կառավարելու է մինչև 2038 թվականը։

Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունն այս համագործակցությունը դադարեցնելու փոխարեն փորձում առավել խորացնել այն, հետաքրքրվեցինք Հովսեփ Խուրշուդյանից։

«Հայաստանն օր առաջ պետք է հրաժարվի այդ կոնցենսիայից, բայց այս հարցն այն մակարդակի վրա է, թե ինչու իշխանությունը մինչև հիմա լյուստրացիա չի անում։ Որովհետև այն ամենն ինչը բերելու է ՌԴ-ի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման, իշխանությունները փորձում են դրանք շրջանցել։ Պուտինի հետ այս քաղաքավարական քննարկումներն այս շրջանակներում են։ Արվում է այնպես, որ ՌԴ-ին կտրուկ չմերժեն և հարաբերությունները որևէ հարցում չտուժեն»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանն ու անդրադառնալով հարցին՝ արդյոք այսօրինակ քննարկումները չեն հակասում ԵՄ ինտեգրմանը, նշեց․

«Խոսակցությունները մեծ հաշվով ոչ մի բանի չեն հակասում, երբ այդ խոսակցությունները հանկարծ գործի վերածվեն, այո՛, կհակասի։ Եթե ՀՀ-ն ասի, որ ԱՄՆ և ԵՄ, ձեզ հետ ստորագրեցինք TRIPP-ը, բայց տալիս ենք, որ ՌԴ-ն կառուցի, ես դա բացառում եմ։ Այդպիսի բանը կհակասի ԵՄ-ին»։

 

Նարեկ Կիրակոսյան