Սիրիան և քրդերի գլխավորած SDF-ը համաձայնության են եկել ապաէսկալացիայի շուրջ

Լուրեր

07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, Տեր Արամը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիայի կառավարական ուժերը և քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը»՝ SDF-ը, երկուշաբթի երեկոյան համաձայնության են եկել Հալեպ քաղաքի հյուսիսային հատվածում ապաէսկալացիայի շուրջ՝ այն բանից հետո, երբ երկու կողմերն էլ միմյանց մեղադրել են հարձակումների մեջ, որի պատճառով զոհվել է առնվազն երկու քաղաքացիական անձ, իսկ մի քանիսը՝ վիրավորվել, գրում է France 24-ը։

Սիրիայի պետական SANA գործակալությունը, հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը, հայտնել է, որ բանակի գլխավոր հրամանատարությունը հրաման է տվել դադարեցնել SDF-ի կրակի աղբյուրների վրա հարձակումները։ Ավելի ուշ «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը» հայտարարության մեջ նշել են, որ լարվածության թուլացման վերաբերյալ շփումներից հետո հրահանգներ են տվել դադարեցնել սիրիական կառավարական ուժերի հարձակումներին արձագանքելը։

Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ քաղաքի բնակելի թաղամասերի վրա SDF-ի  հրետակոծության հետևանքով երկու մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։ Վիրավորների թվում են երկու երեխա և քաղաքացիական պաշտպանության երկու աշխատակից։

Բռնությունները բռնկվել են մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Դամասկոս կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ SDF-ը, կարծես, մտադիր չէ կատարել տարեվերջին համաձայնեցված ժամկետում պետության զինված ուժերին ինտեգրվելու պարտավորությունը։

Թուրքիան ԱՄՆ-ի կողմից աջակցվող SDF-ը, որը վերահսկում է Սիրիայի հյուսիս-արևելքի որոշ հատվածներ, համարում է ահաբեկչական կազմակերպություն և զգուշացրել է ռազմական գործողությունների մասին, եթե խմբավորումը չպահպանի համաձայնագիրը։

SANA-ն, հղում անելով պաշտպանության նախարարությանը, ավելի վաղ հաղորդել էր, որ SDF-ն անսպասելի հարձակում է սկսել Հալեպի Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիյա թաղամասերում անվտանգության ուժերի և բանակի վրա, որի հետևանքով կան վիրավորներ։ SDF-ն հերքել է սա և հայտարարել, որ հարձակումն իրականացրել են Սիրիայի կառավարությանը կից խմբավորումները։ Նշվում է, որ այդ խմբավորումները տանկեր և հրետանի են օգտագործել քաղաքի բնակելի թաղամասերի դեմ։

Սիրիայի Պաշտպանության նախարարությունը հերքել է SDF-ի հայտարարությունները՝ շեշտելով, որ բանակն արձագանքում է քրդական ուժերի կրակի աղբյուրներին։

«Մենք լսում ենք հրետանու և ականանետերի արկերի ձայներ, Հալեպի մեծ մասում կա բանակի ներկայություն»,- ավելի վաղ Reuters-ին ասել էր Հալեպից ականատեսը։

Մեկ այլ աղբյուր էլ նշել է, որ հարվածների ձայնը շատ ուժեղ է եղել և իրավիճակը բնութագրել է որպես «սարսափելի»։

Հալեպի նահանգապետը երեքշաբթի հայտարարել էր բոլոր դպրոցներում և համալսարաններում դասերի, ինչպես նաև քաղաքի կենտրոնում գտնվող կառավարական գրասենյակներում աշխատանքի ժամանակավոր դադարեցման մասին։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի