Դատարանը կալանքի օրդեր է տվել Բունդեսթագի նախկին պատգամավոր Ֆիշերի համար՝ Ադրբեջանից կաշառք ստանալու գործով

Լուրեր

28.04.2026 | 17:08
ԱՄՆ դեսպանությունը ողջունել է Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման ուղղությամբ Հայաստանի և Թուրքիայի քայլը
28.04.2026 | 17:07
Բրունու Ֆերնանդեշը կրկնել է Ռոնալդուի ցուցանիշը և մոտենում է Անրիի ու Դե Բրույնեի ռեկորդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 16:59
Մոսկվայի հյուսիսում կառուցվող շենքում հրդեհ է բռնկվել. յոթ մարդ զոհվել է
28.04.2026 | 16:53
Ծառուկյանի թիմակիցները ներկայացնում են նախընտրական ծրագիրը․ ՈՒՂԻՂ
28.04.2026 | 16:50
Կարսում քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման հարցը․ հանդիպել է Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խումբը
28.04.2026 | 16:46
Երկրաշարժ Կարսում, որ զգացվել է նաև Գյումրիում ու Շիրակի 4 գյուղում
28.04.2026 | 16:40
Էմանուել Մակրոնը կանխատեսում է արել ՊՍԺ – «Բավարիա» հանդիպման վերաբերյալ
28.04.2026 | 16:29
«Ձեր հարազատը վտանգի մեջ է»․ IDBank-ը զգուշացնում է հեռախոսային շանտաժի ագրեսիվ ալիքի մասին
28.04.2026 | 16:18
Նախատեսվում է մոդուլային տնակներով ժամանակավոր կացարան տրամադրել կացարանի խնդիր ունեցող ընտանիքներին
28.04.2026 | 16:06
Մեկ շաբաթից կտեսնենք նաև Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը․ Արարատ Միրզոյանը՝ Փարիզում
28.04.2026 | 15:53
Կանադայի վարչապետը կմասնակցի Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. հայտնի է՝ որ երկրներն են հրավիրված
28.04.2026 | 15:48
ՖԻՖԱ-ն մտադիր է փոխել դեղին քարտերի կանոնն ԱԱ-2026-ում
28.04.2026 | 15:37
Ժամանակավորապես կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը
28.04.2026 | 15:28
Իրանը հայտարարել է, թե ԱՄՆ-ն այլևս այն դիրքում չէ, որ քաղաքականություն «թելադրի» այլ երկրներին
28.04.2026 | 15:19
Կեղծ թղթադրամներ իրացնելու գործով 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

Բունդեսթագի նախկին պատգամավոր Աքսել Ֆիշերը, որը կասկածվում է կաշառակերության և Ադրբեջանի օգտին պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ, տեղափոխվել է քննչական մեկուսարան՝ այն բանից հետո, երբ Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարանը կալանքի օրդեր է տվել։ Այս մասին հաղորդել է dpa-ն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Օրդերն անհրաժեշտ է եղել, քանի որ Ֆիշերը բազմիցս բաց էր թողել դատական ​​նիստերը, իսկ վերջին նիստից առաջ կլինիկա է դիմել։ Դատարանի կողմից նշանակված փորձագետները, սակայն, անցյալ շաբաթավերջին որոշել են, որ նախկին պատգամավորը կարող էր ներկա լինել դատական նիստերից առնվազն երկուսին։ Արդյունքում նա ձերբակալվել է Բադ Զեկինգենի հիվանդանոցում։ Ֆիշերի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել։

Դեկտեմբերի 22-ի դատական ​​նիստում նախկին պատգամավորը չի ընդունել իր մեղքը: Նոր լսումները նշանակվել են դեկտեմբերի 23-ին և հունվարի սկզբին: Նա կմնա Մյունխենի Շտադելհայմի քննչական մեկուսարանում առնվազն մինչև առաջին լսումները: Հիմնական մեղադրանքներից մեկի վաղեմության ժամկետը լրանալու է հունվարին, սակայն իրավապահ մարմինների ներկայացուցիչները վստահ են, որ դատարանը ժամանակին որոշում կկայացնի:

Աքսել Ֆիշերը 1998-ից 2021 թվականներին եղել է Բունդեսթագի անդամ Քրիստոնեա-դեմոկրատական ​​միությունից (ՔԴՄ), իսկ 2010 թվականից՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամ։ Նրա դեմ մեղադրանքներ են առաջադրվել այն բանից հետո, երբ 2018 թվականին պարզվել է, որ ԵԽԽՎ մի քանի անդամներ կաշառք են ստացել Բաքվից՝ Եվրոպայում Ադրբեջանի շահերը լոբբինգ անելու համար։

Դատախազությունը կարծում է, որ 2011 թվականին Ֆիշերն իր ծառայություններն է առաջարկել Ադրբեջանի ներկայացուցչին։ Հետագայում նախկին պատգամավորը, վարձատրության դիմաց, «գործել է Ադրբեջանի շահերից բխող հրահանգների համաձայն»։ Այս գործողությունները, մասնավորապես, ներառել են «դրական ելույթներ», «գաղտնի փաստաթղթերի անհապաղ փոխանցում» և «քվեարկություն» Բաքվին նպաստավոր ձևով։

2011-ից 2014 թվականներին Ֆիշերը, ըստ հետաքննության, իր ծառայությունների համար ստացել է 58,000 եվրո, իսկ 2015-ից 2016 թվականներին՝ լրացուցիչ 26,300 եվրո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի