Գյումրիից ֆիզկուլտուրայի մի խումբ ուսուցիչներ բողոքում են․ նրանք պահանջում են ատեստավորման  թեստերը վերանայել

Լուրեր

22.12.2025 | 23:29
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
22.12.2025 | 23:22
Ֆիդանը հայտարարել է, որ քրդական SDF-ը Սիրիայում իր գործողությունները Իսրայելի հետ է համակարգում
22.12.2025 | 23:15
Դեյան Ստանկովիչը դարձավ Նաիր Թիկնիզյանի մարզիչը
22.12.2025 | 23:06
Ինժեներական քաղաքի փառքի արահետում բացվել են Global High-Tech պետական մրցանակի երեք դափնեկիրների աստղերը
22.12.2025 | 22:54
Հայաստանում հոկտեմբերին տնտեսական ակտիվությունը բարձրացել է մինչև 10.1%` շինարարության և մշակող արդյունաբերության շնորհիվ․ «Համաշխարհային բանկ Հայաստան»
22.12.2025 | 22:42
Հունաստանում ՀՀ դեսպանը «Ստրաբոն» ընկերության ղեկավարության հետ քննարկել է Հայաստան-Հունաստան համագործակցությունը
22.12.2025 | 22:30
Փաշինյանը ինչքան կեղտ կա՝ ջրի երես է հանել, բայց ինքը չի մաքրում կեղտը, խաղում է դրա հետ՝ վնասելով մեր արժանապատվությունը․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.12.2025 | 22:17
Փոքրամասնությունների հարցով ՌԴ-ի խաղը հատում է կարմիր գիծը. Բաքուն Մոսկվային սպառնում է ցավոտ պատասխանով
22.12.2025 | 22:06
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ
22.12.2025 | 22:00
WhatsApp-ի արագությունը Ռուսաստանում նվազել է 70-80%-ով
22.12.2025 | 21:50
Բաքվի հետ առաջին առևտուր անողը․ Սուքիասյանի կայաններում վաղվանից վաճառելու են ադրբեջանական բենզինը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.12.2025 | 21:39
Վարչապետը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
22.12.2025 | 21:30
Կան ՌԴ ՖՍԲ-ի հետ կապ ունեցող պաշտոնյաներ․ դա վտանգ է ՀՀ-ի համար․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.12.2025 | 21:21
Պարտադիր պահանջ է շինհրապարակի կահավորումը օդի որակի մոնիթորինգային սարքերով․ Քաղաքաշինության կոմիտե
22.12.2025 | 21:10
Կոռուպցիայի դեմ պայքարում կարևորում ենք հայ–ֆրանսիական գործընկերությունը. Սրբուհի Գալյան
Բոլորը

Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել ֆիզկուլտուրայի մի խումբ ուսուցիչներ, որոնք չեն կարողացել ատեստավորվել։ Նրանք պահանջում են վերանայել թեստերը։

«Ես գնացել էի ատեստավորման քննությունների բողոքարկման վերաբերյալ իմ բողոքը բարձրացնելու, որ անարդար են, մեր բողոքները չեն կարդում, չեն վերանայում, չեն հասկանում»,- ասաց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիային մասնակցած մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, Շիրակացու անվան կրթահամալիրի ուսուցիչ Էռնեստ Ավանեսովը։

Ավանեսովը, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ աշխատել է ատեսատավորման, այս ընթացքում ԿԳՄՍ նախարարին արդեն երկրորդ դիմումն է գրել, մինչ այդ էլ հանդիպում է ունեցել, բայց ապարդյուն։

«Ֆիզկուլտուրայի ուսուցիչների դեպքում նույնիսկ եղել են դեպքեր, որ շուրջ ինը հարց ձևակերպված է եղել մի գրական աղբյուրից, որը ցանկում չի եղել։ Եվ իրենք որդեգրել էին մի սկզբունք, որ գրականության ցանկից դուրս որևէ գրական աղբյուր բողոքարկման արդյունքների համար չի կարող հիմք հանդիսանալ։ Սա իրականում հակաժողովրդավարական սկզբունք է։ Այսինքն՝ հարցերի պատասխանները համարել են ճիշտ այն գրական աղբյուրով, որը ցանկում չի եղել»,- մանրամասնեց Ավանեսովը։

Շիրակի մարզի Կառնուտի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հովհաննես Խզեյանը ևս դժգոհ է թեստերից, մի շարք խնդիրներ էլ կապված են փնջային հարցերի պատասխանների հետ։ Հարցաշարում 40 հարց է, ենթակետերով՝ 60։

«80 տոկոս գիտելիքի համար իրենք միավոր չեն տվել։ Թեկուզ կարող էին 0.25 տալ։ Մեր բողոքի բուն էությունն այն է, որ հարցաշարը վերանայեն։ Հարցեր կային, որ գրականությունից դուրս են եղել։ Մեր նպատակն այդ հարցերը բողոքարկելն էր։ Նաև փնջային հարցեր են եղել, և տեղյակ չենք եղել՝ քանի հատն է ճիշտ, քանի հատն է սխալ։ Երևի պիտի գուշակեինք»,- ասաց ֆիզկուլտուրայի ուսուցիչը։

«Ենթադրենք՝ յոթ պատասխան է, որից չորսն է ճիշտ։ Մարդը չորսը ճիշտ նշել է, մեկն էլ ավել է նշել, որովհետև հստակ նշված չէ, թե քանիսն է ճիշտ։ Կամ երեքը նշել է, մեկը չի նշել։ Այդ մարդը ստացել է զրո, ինչը աբսուրդ է։ Նախարարին ասում եմ՝ այդ մարդը չորսից երեքի մասին չգիտի՞, պարզապես այնտեղ հարաբերական ճիշտ ու սխալ տարբերակներ կան։  Առանձին մարդիկ էլ կան, ովքեր բարձր միավորներ են ստացել, որը խիստ կասկածելի է այս պարագայում»,- բացատրում է Էռնեստ Ավանեսովը։

Հարցին, թե ինչու էին կառավարության շենքի դիմաց հավաքվել, ոչ թե ԿԳՄՍ նախարարության, ֆիզկուլտուրայի ուսուցիչը պարզաբանեց։

«Նախարարություն դիմել ենք, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի նպատակն այն էր, որ վարչապետն էլ տեղեկանա, խնդիրը լուծում ստանա։ Բայց ասացին՝ գրավոր դիմում գրեք, չգրեցինք, քանի որ նախարարություն արդեն դիմել ենք»,- հուսահատ նշեց ուսուցիչը։

Արփի Հակոբյան