Գործկոմի նոր անդամ, տարվա ամփոփում․ ՀՖՖ հերթական ժողովի մանրամասները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
Բոլորը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում դեկտեմբերի 22-ին կայացավ ՀՖՖ 26-րդ հերթական ժողովը, որի օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախքան օրակարգին անցնելը ելույթ ունեցավ ՖԻՖԱ-ի Անդամ ասոցիացիաների Եվրոպայի տարածաշրջանային համակարգող Մարկո Ֆերին։ Նա ընդգծեց, որ տարիների ընթացքում ՖԻՖԱ-ն և ՀՖՖ-ն ձևավորել են ամուր և փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցություն, որը շարունակում է զարգանալ և տալ շոշափելի արդյունքներ։

Այնուհետև ՈՒԵՖԱ-ի Հեթտրիկ ծրագրի պատասխանատու Դենիս Բաստարին ողջույնի խոսք հղեց տեսաուղերձով։ Նա բարձր գնահատեց անցնող տարում ՀՖՖ-ի կատարած աշխատանքը և վերահաստատեց ՈՒԵՖԱ-ի՝ ՀՖՖ-ի նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամությունը։

Հաջորդիվ ՀՖՖ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Տաթևիկ Ասատրյանը ներկայացրեց ՀՖՖ գործունեության (2024 դեկտեմբեր – 2025 դեկտեմբեր) հաշվետվությունը, իսկ ՀՖՖ Ֆինանսական տնօրեն Դավիթ Մկրտչյանը՝ ՀՖՖ նախորդ ֆինանսական տարվա (2024) ֆինանսական հաշվետվությունը: Երկուսն էլ հաստատվեցին ՀՖՖ հերթական 26-րդ ժողովի պատվիրակների կողմից:

«Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ն ներկայացրեց անկախ աուդիտորական եզրակացությունը և համախմբված հաշվետվությունը։ ՀՖՖ Ժողովը հաստատեց այն: Այնուհետև ՀՖՖ Ֆինանսական տնօրեն Դավիթ Մկրտչյանը ներկայացրեց ՀՖՖ 2026 թվականի ֆինանսական տարվա բյուջեն: ՀՖՖ Ժողովի պատվիրակները քվեարկեցին բյուջեի հաստատման օգտին։

Հաջորդիվ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը ներկայացրեց ՀՖՖ 2019-2026թթ. ռազմավարության զեկույցը։

Օրակարգի վերջում կատարվեց ՀՖՖ Գործադիր կոմիտեի նոր անդամի և ՀՖՖ Ընտրական կոմիտեի փոխնախագահի ընտրությունը: ՀՖՖ Գործադիր կոմիտեի նոր անդամ դարձավ Աննա Օհանյանը («Նոա ՖԱ» ՀԿ), իսկ ՀՖՖ Ընտրական կոմիտեի փոխնախագահի պաշտոնում ընտրվեց Վարդան Կոստանյանը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։