Մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Քաղաքականություն
22.12.2025 | 18:24
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը․ այս մասին հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Պուտինի և Փաշինյանի միջև վերջին երկկողմ բանակցությունները տեղի են ունեցել Կրեմլում 2025 թվականի սեպտեմբերին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում այսօր ավելի վաղ մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: