Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում ընթանում է ՀՖՖ 26-րդ հերթական ժողովը։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ժողովին։ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հայտնել է, որ Մելիքբեկյանը բացակայում է առողջական խնդիրների պատճառով։
ՀՖՖ ժողովին ներկա է նաև ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Մարկո Ֆերին: ՀՖՖ 34 անդամներից 25-ն է մասնակցում ժողովին։