ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները TRIPP-ի թեմայով քննարկման են մասնակցել

Լուրեր

07.03.2026 | 11:36
RAF-ը հաստատել է Արման Ծառուկյանի և Ջորջիո Պուլասի ռևանշ մենամարտը
07.03.2026 | 11:33
Վիետնամում այս պահին գտնվում է ՀՀ 12 քաղաքացի. դեսպանություն
07.03.2026 | 11:18
Իսրայելը Իրանի ստորգետնյա բալիստիկ հրթիռների գործարանի ու ռազմական ակադեմիայի վրա շուրջ 230 ռումբ է նետել․ TheTtimes of Israel
07.03.2026 | 11:00
Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել ՀՀ 41 քաղաքացի. ԱԳՆ մամուլի խոսնակ
07.03.2026 | 10:35
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն. մոտ 324 միլիոն դրամ արժեքով գույքը հանձնվել է ՀՀ-ին
07.03.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 7-ի դրությամբ
07.03.2026 | 10:03
Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է
06.03.2026 | 23:30
ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են հետաքննել Վաշինգտոնում Ալիևի անվտանգության աշխատակիցների հետ կապված միջադեպը
06.03.2026 | 23:27
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.03.2026 | 23:19
Քաղաքացին ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա է նետել. մեկ անձ ձերբակալվել է
06.03.2026 | 23:10
Իսրայելում այս պահին գտնվում է մոտ 20 ՀՀ քաղաքացի, մեծ մասի հետ դեսպանությունը մշտական կապի մեջ է. ԱԳՆ
06.03.2026 | 23:04
Արշակունյաց պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
06.03.2026 | 23:01
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Թրամփի դեմ մեղադրանքներով Էփշտեյնի գործի ֆայլեր է հրապարակել
06.03.2026 | 23:01
Բաքուն հայտարարել է՝ ԻՀՊԿ-ի հետ կապված անձինք Ադրբեջանում ահաբեկչություններ են նախապատրաստել
06.03.2026 | 22:53
«Խոր Վիրապ» արգելավայրի հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատը (USACC) բարձր մակարդակի դեսպանների կլոր սեղան է հրավիրել «Թրամփի ուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) թեմայով՝ ընդգծելով նախաձեռնության դերը որպես Կենտրոնական Եվրասիայում Միացյալ Նահանգների նորացված ռազմավարական ներգրավվածության կենտրոնական հենասյուն։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները։ Փակ դռների հետևում կայացած քննարկմանը մասնակցել են նաև Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների դեսպաններ, ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և մասնավոր հատվածի ղեկավարներ՝ քննարկելու, թե ինչպես կարող է TRIPP-ն արագացնել ենթակառուցվածքների զարգացումը, ամրապնդել տարածաշրջանային կապը և ամրապնդել ԱՄՆ կայուն տնտեսական ներկայությունը Միջին միջանցքի երկայնքով։

«Օգոստոսյան խաղաղության համաձայնագիրը, որը կնքվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև, և որի միջնորդը եղել է այս վարչակազմը, ստեղծեց պատմական բացում: TRIPP-ն այն միջոցն է, որով մենք այդ խաղաղությունը դարձնում ենք կայուն՝ տարանցիկ երթուղին վերածելով համատեղ բարգավաճման շարժիչի։ Ամերիկյան ընկերություններն ու կապիտալը կարևոր են այդ տեսլականի համար, և այս վարչակազմը հանձնառու է ապահովել, որ նրանք տեղ ունենան բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է ԱՄՆ Պետքարտուղարության գրասենյակի տնօրեն և խաղաղության առաքելությունների հատուկ դեսպան Վինայ Չավլան։

USACC-ի գործադիր տնօրեն Նաթիգ Բախիշովը նիստի մեկնարկին ընդգծել է, որ TRIPP-ը գերազանցում է ավանդական տարանցիկ հայեցակարգերը՝ ինտեգրելով ենթակառուցվածքային ներդրումները, կարգավորող համակարգումը և մասնավոր հատվածի մասնակցությունը միասնական ռազմավարական շրջանակում։ Նա նշել է, որ TRIPP-ը դարձել է Միացյալ Նահանգների Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում նորացված ներգրավվածության որոշիչ տարր՝ ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում առաջին անգամ ներկայացնելով շուկայական լուծումներ տարածաշրջանային ինտեգրման և կապի համար։

Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դեսպաններն ու ավագ դիվանագետները կիսվել են ազգային տեսակետներով այն մասին, թե ինչպես կարող է TRIPP-ը լրացնել զարգացման ռազմավարությունները, բացահայտել միջսահմանային համագործակցությունները և բարձրացնել տարածաշրջանային տարանցիկ երթուղիների մրցունակությունը։

«Նախագահ Թրամփի առաջնորդության շնորհիվ է, որ մենք կարողացանք ստեղծել խաղաղության համար այս մղիչ ուժը և TRIPP-ը դարձնել մեր տարածաշրջանային ռազմավարության առանցքային տարր։ ԱՄՆ-ի ներգրավվածությունը կօգնի այս նախաձեռնությունը վերածել շոշափելի օգուտների Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և այլ երկրների համար: Ես ողջունում եմ մեր ադրբեջանցի գործընկերների հետ կառուցողական համագործակցությունը և այն փաստը, որ քննարկումներն այժմ առաջ են շարժվում դեպի կոնկրետ զարգացման նախագծեր: Այս տեսակի գործնական համագործակցությունը կարևոր է իրական տնտեսական և սոցիալական արդյունքների հասնելու համար»,- ասել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։

ԱՄՆ-ում Ադրբեջանի   դեսպան Խազար Իբրահիմը, իր հերթին, նշել է, որ «օգոստոսյան գագաթնաժողովը պատմական դեր է խաղացել տարածաշրջանային խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում»։

«Կապի և համագործակցության սկզբունքները վաղուց են առաջ մղվում Ադրբեջանի կողմից, որն արդեն իսկ ամուր գործընկերային հարաբերություններ է հաստատել Թուրքիայի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ ապահովելով ամուր հիմք զարգացման համար: Այս թափը իրական է, և մենք պետք է արագ շարժվենք: TRIPP-ի՝ որպես Միջին միջանցքի հիմնական բաղադրիչի հաջողությունն ապահովելը կարևոր է»,- ասել է ադրբեջանցի դիվանագետը։

Քննարկումները նաև անդրադարձել են ԱՄՆ հաստատությունների, այդ թվում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) դերին՝ նախագծերի ֆինանսավորմանը, առևտրի խթանմանը և ներդրումային ռիսկերի մեղմացմանն աջակցելու գործում։

Մասնավոր հատվածի մասնակիցները, այդ թվում՝ Google-ը, Bechtel-ը և Tetra Tech-ը, տարածաշրջանային առևտրային ասոցիացիաների հետ միասին, կիսվել են արդյունաբերական տեսակետներով և ընդգծել ամերիկյան ընկերությունների շրջանում TRIPP-ի և դրան առնչվող տարածաշրջանային նախաձեռնությունների կողմից հնարավոր առևտրային և ներդրումային հնարավորությունների նկատմամբ աճող հետաքրքրությունը։

USACC-ն վերահաստատել է իր հանձնառությունը՝ առաջ մղելու կառավարությունների, ԱՄՆ գործակալությունների և մասնավոր հատվածի միջև երկխոսությունը՝ TRIPP-ի հաջող իրականացմանը և երկարաժամկետ ազդեցությանն աջակցելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի