Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:48
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ներառվի Եվրոպայի պաշտպանական ծրագրերում
29.06.2026 | 20:30
Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները
29.06.2026 | 20:24
Փաշինյանը՝ իր և Ալեն Սիմոնյանի հարաբերությունների մասին
29.06.2026 | 20:18
Նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում համոզված եմ՝ կլինի․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:10
ՆԳՆ-ում 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժ
29.06.2026 | 20:00
ՍԴ-ն պետք է ամբողջ ՀՀ-ում վերաքվեարկություն նշանակի՝ համատարած ընտրակաշառքով են ստացվել բազում քվեներ․ Դավիթ Գյուրջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:59
Թափանցիկություն ասելով ինչ եք հասկանում․ Սաֆարյանը՝ Օրբելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:54
Արձագանքի կարիք չենք տեսնում, կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահերից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 19:42
ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:38
Գազանջատումներ՝ Սպիտակի որոշ հասցեներում, Լոռի Բերդ բնակավայրում
Բոլորը

Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում միջադեպ է տեղի ունեցել։ DW-ի թուրքական ծառայության հաղորդմամբ՝ 2026 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավորների միջև բանավեճը վերածվել է ծեծկռտուքի։

Բուրսայից ԱԶԿ-ի պատգամավոր Մուստաֆա Վարանկն իր ելույթում ասել է, թե ԱԶԿ-ի իշխանության օրոք Թուրքիան տիեզերքում մրցակցություն է սկսել, միջոցներ են ձեռնարկվել ատոմակայաններ կառուցելու համար, առաջընթաց են գրանցել ռազմական արդյունաբերության մեջ։

Անդրադառնալով Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելին, որն այդ պահին դահլիճում չի եղել, Վարանկը հայտարարել է. «Նա չպետք է այդքան վախենա ինձնից։ Թող գա և լսի»։

Սա առաջացրել է Ժողովրդահանրապետական ​​կուսակցության խմբակցության արձագանքը։ Վարանկի ելույթից հետո նիստը 10 րոպեով ընդհատվել է՝ CHP-ի և ԱԶԿ-ի միջև բանավեճերի թեժացման պատճառով: Դահլիճ վերադարձած Օզելին CHP խմբակցության անդամները դիմավորել են ծափահարություններով:

Արձագանքելով Վարանկի դիտողություններին՝ CHP-ի խորհրդարանական խմբակցությանի նախագահ Գյոքհան Գյունայդընը հայտարարել է, թե խորհրդարանում ելույթ ունեցող ԱԶԿ-ի պատգամավորները չեն մտահոգվում քաղաքացիների խնդիրներով և ոչինչ չգիտեն՝, բացի բանավեճերից։

«Հետաքրքիրն այն է, որ մենք լսեցինք երեք պատգամավորական խմբի ղեկավարների և մեկ պատգամավորի այն քաղաքական կուսակցությունից, որը 23 տարի շարունակ պարծենում է բյուջեներ կազմելով։ Դուք ոչինչ չարեցիք՝ բացի բանավեճից։ Դուք չհիշատակեցիք նվազագույն աշխատավարձը, չհիշատակեցիք թոշակառուներին։ Դուք վաճառեցիք պետական ​​ձեռնարկությունները, որոնք պետությունը կառուցել է ամենադժվար ժամանակներում, ընդամենը 65 միլիարդ դոլարով, որը համարժեք է այս տարվա բյուջեի 2 տրիլիոն 740 միլիարդ լիրայի տոկոսավճարներին»,- հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։

Գյունայդընի ելույթի ժամանակ ԱԶԿ-ի և CHP-ի պատգամավորների միջև սկսված բանավեճը վերածվել է ծեծկռտուքի։ Խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը դադարեցրել է նիստը։ Ընդմիջումից հետո քննարկումներն ավարտվել են քվեարկությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի