Թրամփի և Էփշթեյնի համատեղ լուսանկարը հրապարակումից մոտ մեկ օր անց անհետացել է ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացրած նյութերից

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

ԱՄՆ Արդարադատության նախարարության կայքից անհետացել են ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի գործով հրապարակված նյութերից առնվազն 16-ը, գրում է Associated Press-ը։

Անհետացած փաստաթղթերի մեծ մասը լուսանկարներ են։ Դրանցից մեկում պատկերված էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Էփշթեյնի, իր կնոջ՝ Մելանյա Թրամփի, և Էփշթեյնի օգնական Գիսլեյն Մաքսուելի հետ, որը 2022 թվականին դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման՝ անչափահասների սեռական շահագործման նպատակով վաճառքի համար։

Մյուս լուսանկարների մեծ մասում, ինչպես գրում է The New York Times-ը, երևում էր մերսման սենյակը՝ Նյու Յորքում գտնվող Էփշթեյնի առանձնատան երրորդ հարկում, որտեղ ենթադրաբար ֆինանսիստը կատարում էր իր սեռական բնույթի հանցագործությունները։

Երբ լրագրողները ուշադրություն դարձրեցին Թրամփի հետ լուսանկարի անհետացման վրա, լուսանկարը կրկին հասանելի դարձան նախարարության կայքում, սակայն միայն հղումով․ ֆայլերի ցանկում այն գտնել հնարավոր չէ։

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել 16 ֆայլերի, այդ թվում՝ Թրամփի լուսանկարի անհետացումը։ Միայն հայտնել է, որ նյութերը «շարունակում են ստուգվել և խմբագրվել օրենքով նախատեսված նախազգուշական նկատառումներով»։

Էփշթեյնի գործով բոլոր նյութերը հրապարակելուն ԱՄՆ իշխանություններին պարտավորեցրել էր Կոնգրեսը։ Դրանք պետք է հրապարակված լինեին մինչև դեկտեմբերի 19-ը, սակայն այդ ժամկետին նախարարությունը հրապարակեց միայն մի մասը։ Վարչությունը դա բացատրել է նյութերի մեծ ծավալով և զոհերի պաշտպանության նպատակով անհրաժեշտ խմբագրմամբ։

Reuters-ը նշում է, որ Թրամփը, որը երկար տարիներ ընկերական հարաբերություններ ուներ Էփշթեյնի հետ, «կասկածելիորեն» գրեթե չի հիշատակվում հրապարակված նյութերում։