Թրամփը դատական հայց է ներկայացրել ընդդեմ WSJ-ի՝ «Էփշթեյնի բացիկի» մասին հոդվածի պատճառով և պահանջում է 10 միլիարդ դոլար փոխհատուցում

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Wall Street Journal-ում վերջերս հրապարակված հոդվածից հետո, որը պատմում էր Դոնալդ Թրամփի կապերի մասին Ջեֆրի Էփշթեյնի հետ, ԱՄՆ նախագահը դատական հայց է ներկայացրել պարբերականի դեմ՝ պահանջելով 10 միլիարդ դոլար փոխհատուցում։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել է դաշնային դատարան՝ խնդրելով հանել գաղտնիությունը այն փաստաթղթերից, որոնք առնչվում են անվանարկված ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի գործին։

Նախագահ Դոնալդ Թրամփը գնալով ավելի մեծ ճնշման է ենթարկվում իր աջակիցների կողմից այն բանից հետո, երբ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ այլևս չի հրապարակելու որևէ ապացույց Էփշթեյնի գործով, ով 2019-ին ինքնասպան էր եղել՝ սպասելով դատավարության՝ սեռական թրաֆիքինգի մեղադրանքով, փոխանցում է Euronews-ը։

Իր նախընտրական արշավի ընթացքում Թրամփը խոստացել էր բացահայտել գործին առնչվող բոլոր նյութերը՝ կառավարության լիակատար թափանցիկություն ապահովելու նպատակով։ Նրա վարչակազմը նույնիսկ խթանել էր դավադրության տեսություններ և խոստացել բացահայտել «խորը պետության» գաղտնիքները։

Սակայն գլխավոր դատախազ Փեմ Բոնդիի անսպասելի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել Թրամփի աջակիցների մոտ, որոնք նրան մեղադրել են անձնական շահագրգռվածության մեջ՝ հաշվի առնելով նրա նախկին կապերը Էփշթեյնի հետ։

Հինգշաբթի օրը Wall Street Journal-ը հայտնել էր, որ Թրամփը Էփշթեյնին ուղարկել էր էրոտիկ բնույթի շնորհավորական բացիկ, որը տեղ է գտել 2003 թ․ ֆինանսիստի 50-ամյակին նվիրված ալբոմում։

«Ծնունդդ շնորհավոր՝ թող ամեն օրը նոր հրաշալի գաղտնիք լինի»,-գրված էր բացիկի վրա, որի վրա պատկերված էր մերկ կին։ Համաձայն լուրերի՝ ստորագրությունը Թրամփինն է։ Ալբոմը կազմել է Էփշթեյնի ընկերուհին՝ բրիտանացի հասարակական գործիչ Գիլեյն Մաքսուելը։

Թրամփը մերժել է բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ ինքը չի գրել այդ ուղերձը և որ այս պատմությունը «կեղծ է, չարամիտ ու զրպարտիչ»։

«Դա իմ բառերը չեն, ես այդպես չեմ խոսում։ Բացի այդ, ես նկարել չեմ կարողանում», -hավելել է նա՝ խոստանալով դատական հայց ներկայացնել ընդդեմ WSJ-ին։

Հուլիսի 19-ի առավոտյան Թրամփը հայտարարել է, որ ներկայացրել է «հզոր» հայց՝ պահանջելով 10 միլիարդ դոլար պարբերականից՝ մեղադրելով լրագրողներին դիտավորյալ և անփույթ կերպով կեղծ և զրպարտիչ նյութեր հրապարակելու համար, ինչն իր խոսքով՝ «հսկայական ֆինանսական և հեղինակության վնաս» է հասցրել։

Այս հոդվածը նաև դարձել է Թրամփին դրդող հիմնական պատճառներից մեկը՝ հրապարակելու Էփշթեյնի գործով մեծ երդվյալ ատենակալների ցուցմունքները՝ փորձելով մաքրել իր անունը և վերականգնել կապը աջակիցների հետ։

«Էփշթեյնի ֆայլերի» շուրջ աղմուկը հիմնականում կապված է կառավարության տրամադրության տակ եղած հազարավոր այլ փաստաթղթերի հետ, որոնք Թրամփի վարչակազմը այլևս մտադիր չէ հրապարակել։

Փետրվարին Էփշթեյնի փաստաթղթերը բացահայտելու առաջին ձախողված փորձից հետո Բոնդին հայտարարել էր, որ պաշտոնյաները ուսումնասիրում են Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից փոխանցված՝ նախկինում չհրապարակված փաստաթղթերը։

Մասնագիտական ուսումնասիրություններից ամիսներ անց Բոնդին հայտարարել է, որ արդարադատության նախարարությունը որոշել է, որ «հետագա բացահայտումները նպատակահարմար և հիմնավորված չեն»։ Այդ որոշումից հետո նա չի ներկայացրել որևէ հիմնավորում և հիմնականում խուսափել է մեկնաբանություններից։

Արդարադատության նախարարության՝ մեծ երդվյալ ատենակալների արձանագրությունները հրապարակելու առաջարկը կարող է դառնալ առիթ վարչակազմի համար՝ դատարանում բացատրելու, թե ինչու չեն հրապարակվել մյուս նյութերը։ Սակայն մյուս փաստաթղթերի գաղտնի պահումը, ամենայն հավանականությամբ, կուժեղացնի ճնշումը Թրամփի վարչակազմի վրա։