Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
Հասարակություն
21.12.2025 | 14:02
Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսային՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 22-ին, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
