Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը և նրա կինը դատապարտվել են 17 տարվա ազատազրկման

Լուրեր

29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Իմրան Խանը և նրա կինը՝ Բուշրա Բիբին, դատապարտվել են 17 տարվա ազատազրկման՝ կոռուպցիոն գործի շրջանակում։ Խանին մեղադրանք էր առաջադրվել՝ թանկարժեք զարդերի արժեքը նվազեցնելու և դրանք ցածր գնով ձեռք բերելու համար, հայտնում է Euronews-ը։

Ամուսինները չեն ընդունել առաջադրված մեղադրանքը։

Նրանց մեղադրել են նվերների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի կառավարության կողմից տրված զարդերի, գնումը շուկայական արժեքից շատ ավելի ցածր գնով այն ժամանակ, երբ Խանը գտնվում էր իշխանության ղեկին։ Դատախազների խոսքով՝ Խանն ու նրա կինը հայտարարագրել էին նվերների արժեքը՝ ընդամենը 8 500 եվրո, մինչդեռ դրանց իրական շուկայական արժեքը կազմում էր 244 700 եվրո։

Խանի փաստաբան Սալման Սաֆդարը հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը։

Պակիստանի օրենսդրության համաձայն՝ պետական պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները կարող են պահել արտասահմանյան բարձրաստիճան պաշտոնյաներից ստացած նվերները միայն այն դեպքում, եթե դրանք գնեն գնահատված շուկայական արժեքով և հայտարարագրեն դրանց վաճառքից ստացված եկամուտը։

Խանի մամուլի խոսնակ Զուլֆիքար Բուխարին հայտարարել է, որ դատավճիռը անտեսում է արդարադատության հիմնական սկզբունքները։ Բուխարիի խոսքով՝ դատարանի որոշումը «լուրջ հարցեր է առաջացնում գործընթացի արդարության և անաչառության վերաբերյալ՝ արդարադատությունը վերածելով ընտրովի հետապնդման գործիքի»։

Իմրան Խանի հիմնադրած ընդդիմադիր «Պակիստանի արդարության շարժումը» դատապարտել է դատարանի որոշումը՝ այն անվանելով «սև էջ պատմության մեջ»։ Կուսակցության հայտարարությունում նշվում է, որ Խանի ընտանիքին թույլ չեն տվել ներկայանալ դատարան՝ դատավճռի հրապարակման ժամանակ։

«Փակ դռների հետևում գործող բանտային դատարանը ոչ ազատ է, ոչ արդար․ ըստ էության՝ դա ռազմական դատարան է»,-ասվում է հաղորդագրությունում։

Կուսակցության բարձրագույն ղեկավար Օմար Այուբը X-ում գրել է, որ Պակիստանում «օրենքի գերակայություն գոյություն չունի»։

73-ամյա Խանը հեռացվել է պաշտոնից 2022 թվականի ապրիլին՝ Ազգային ասամբլեայում վստահության քվե չստանալուց հետո։ Նրա կուսակցությունը շարունակում է մնալ խորհրդարանական ընդդիմություն, թեև Խանը Պակիստանում շարունակում է մեծ ժողովրդականություն վայելել։

Կուսակցությունը բարձր արդյունքներ էր գրանցել 2024 թվականի փետրվարի 8-ի խորհրդարանական ընտրություններում, սակայն չէր ստացել մեծամասնություն Ազգային ասամբլեայում։ Կուսակցության ղեկավարները հայտարարել էին, որ արդյունքները կեղծվել են, սակայն կառավարությունը հերքում է այդ պնդումները։

Խանի գլխավոր քաղաքական հակառակորդը՝ Շահբազ Շարիֆը, ներկայումս գլխավորում է երկրի կառավարությունը։ Վերադրությունից հետո Խանը բազմիցս հայտարարել է, որ իր հեռացումը եղել է ԱՄՆ-ի կողմից, Պակիստանի զինվորականների աջակցությամբ, կազմակերպված դավադրության հետևանք։

Նախկին վարչապետը 2023 թվականից կրում է երկարատև ազատազրկում։