Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։07-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Կամոյի փողոցում այրվում է տուն։
ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան (մոտ 120 քմ) և ավտոտնակի (մոտ 20 քմ) տանիքներում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։19-ին, մարվել՝ 13։57-ին: Մասմաբ այրվել են տան և ավտոտնակի տանիքների կառուցատարրերը (մոտ 80 քմ և 20 քմ), խոհանոցի առաստաղը (մոտ 15 քմ) և ավտոտնակի տանիքում կուտակած կենցաղային իրեր։