Յուրա Մովսիսյանը լավատեսորեն է տրամադրված Հայաստանի հավաքականի ապագայի վերաբերյալ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է ազգային թիմի վերջին ելույթներին։

«Հայաստանի հավաքականի ընտրական խումբը շատ ծանր էր։ Պորտուգալիան ներուժով երկրորդ կամ երրորդ հավաքականն է աշխարհում, եթե ոչ ամենաուժեղը։ Մի մոռացեք դա։ Հունգարիան և Իռլանդիան նույնպես շատ լավ թիմեր են։ Ուզում եմ ասել մի բան․ ես իսկապես հավատում եմ մեր մարզչին։ Նրան պետք է ժամանակ տալ, որպեսզի թիմը ձևավորի ճիշտ մտածելակերպ, փոխի այն։ Կարծում եմ՝ նա կարող է դա անել։ Սա արդեն կարելի է տեսնել խաղադաշտում։ Ֆուտբոլիստները մոտիվացված են, նրանք հավատում են սեփական ուժերին։ Եթե մենք Մելիքյանին ժամանակ տանք, շուտով կտեսնենք այլ թիմ։

Գիտեմ, որ հավաքականի արդյունքներն ամենալավը չեն, բայց հիմա չեմ ուզում դրա վրա կենտրոնանալ։ Թիմում շատ բաներ էին աշխատում, սակայն, ցավոք, մենք խաղում էինք Պորտուգալիայի դեմ։ Այնուամենայնիվ, ես՝ որպես նախկին ֆուտբոլիստ, տեսնում եմ, թե որքան մեծ աշխատանք է կատարում Մելիքյանը։ Եվ ես շատ լավատես եմ Հայաստանի հավաքականի ապագայի վերաբերյալ։

Այո, աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու հնարավորությունները ավելի մեծ են դարձել։ Բայց չպետք է մոռանանք, որ Հայաստանի հավաքականը խաղում է Եվրոպայում՝ ամենաուժեղ ֆուտբոլային մայրցամաքում։ Այլ մայրցամաքների երկրները կարող են ավելի հեշտ դուրս գալ աշխարհի առաջնություն, սակայն Եվրոպայում դա երբեք հեշտ չի լինելու։ Շատ ուրախ եմ Կյուրասաոյի հավաքականի, Ուզբեկստանի և մյուս փոքր երկրների համար, որոնք դուրս են եկել աշխարհի առաջնություն։ Ուրախ եմ, որ նրանք նման հնարավորություն ունեն։ Կարծում եմ՝ մոտ ապագայում մենք կտեսնենք նաև Հայաստանի հավաքականին խոշոր միջազգային մրցաշարում։ Սակայն դա հեշտ չի լինի»,- Յուրա Մովսիսյանի խոսքը մեջբերում է Championat.com-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը 2026թ․ աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի 6 խաղում կրել էր 5 պարտություն, տարել 1 հաղթանակ ու 3 միավորով եզրափակել F խմբի մրցաշարային աղյուսակը։ Խմբում 13 միավորով հաղթել էր Պորտուգալիայի հավաքականը՝ նվաճելով ԱԱ-2026-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։ Իռլանդիայի հավաքականը 10 միավորով գրավել էր երկրորդ տեղը և դուրս եկել անցումային փլեյ-օֆֆ, իսկ հունգարացիները 7 միավորով երրորդն էին։