Կճոյանը կդառնա՞ կաթողիկոսական տեղապահ․ Փաշինյանի արձագանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Առաջիկա կիրակի օրվա հետ կապված մի քիչ հարցեր կան, միջազգային այց ունեմ»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե այս կիրակի որտեղ է պատրաստվում Սուրբ Պատարագի մասնակցել։ 

Նա տեղեկացրեց, որ պետք է մասնակցի Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին, և հնարավոր է չկարողանա պատարագի մասնակցել։ Հարցին, թե արդյոք պատրաստվում է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կաթողիկոսի տեղապահ նշանակել, Փաշինյանը պատասխանեց․  

«Պատասխանատու կերպով ասում եմ, որ դա իմ որոշումը չի կարող լինել: Դա եպիսկոպոսաց դասի որոշումը պետք է լինի։ Ձեր հարցի ուղիղ պատասխանն է՝ ոչ, հերքում եմ, ես հերքում եմ ընդհանրապես, որ ունեմ, մտածում եմ տեղապահի որևէ թեկնածուի մասին: Ես հերքում եմ, որ ես նման հարց երբևէ որևէ մեկի հետ քննարկել եմ»,- ասաց վարչապետը։ 

Հիշեցնենք, որ Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներ պատրաստվում են այսօր ժամը 17:00-ին գնալ Մայր աթոռ։ Նրանք նաև հավատացյալներին կոչ են արել միանալ իրենց։ Դրանից հետո Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել, որ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխում են և տեղի է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հավաքը։ 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կայանալիք ակցիայի և ժամերգության ֆոնին ՆԳՆ-ն «հորդորում է զերծ մնալ հակաիրավական, սադրիչ գործողություններից, հարգել այլոց իրավունքները, չտրվել սադրանքների, ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»: 

Ավելի ուշ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգություն է հայտնել եպիսկոպոսների կողմից նախաձեռնված հավաքի մասին։ Մայր Աթոռը հորդորել է պահպանել հանդարտություն, իսկ եպիոսկոպոսների հայտարարությունն անվանել է սադրիչ։

Մանրամասները՝ տեսանյութում։