Ես ո՞վ եմ, որ ուղղորդեմ, բայց աջակցում եմ․ Փաշինյանը՝ 10 եպիսկոպոսների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
Բոլորը

Էջմիածնում բախումների որևէ հնարավորություն բացառում եմ։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքին։ 

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները հայտարարել են Մայր Աթոռում հավաքվելու և կաթողիկոսին հեռանալու պահանջ ներկայացնելու մասին։ 

«Հայաստանի իրավապահ մարմինները ունեն բոլոր գործիքակազմերն ու հնարավորությունները սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու՝ օրենքով սահմանված կարգով»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով․ «10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ և աջակցում եմ»։ 

Լրագրողի հարցին, թե արդյոք վարչապետը պատրաստվում է մասնակցել հավաքին, Փաշինյանը պատասխանել է․ 

«Ես այս պահին նման անհրաժեշտություն և որոշում չեմ տեսնում: Եվ ուզում եմ մի բանի վրա հրավիրել Ձեր ուշադրությունը. 10 եպիսկոպոսները Էջմիածնի միաբաններ են: Այսինքն, Էջմիածնի վանական համալիրը իրենցն է, և իրենք էլ Էջմիածնի վանական համալիրինն են: Եվ հետևաբար՝ նրանց կողմից հնչեցված հրավերը՝ հավաքվելու Մայր Աթոռում, բացարձակապես լեգիտիմ է, որովհետև դա, ըստ էության, իրենց միաբանությունն է, իրենց կեցավայրն է»:

Հավելենք, որ Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներ պատրաստվում են այսօր ժամը 17:00-ին գնալ Մայր աթոռ։ Նրանք նաև հավատացյալներին կոչ են արել միանալ իրենց։ Դրանից հետո Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել, որ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխում են և տեղի է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հավաքը։ 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կայանալիք ակցիայի և ժամերգության ֆոնին ՆԳՆ-ը «հորդորում է զերծ մնալ հակաիրավական, սադրիչ գործողություններից, հարգել այլոց իրավունքները, չտրվել սադրանքների, ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»: 

Ավելի ուշ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգություն է հայտնել եպիսկոպոսների կողմից նախաձեռնված հավաքի մասին։ Մայր Աթոռը հորդորել է պահպանել հանդարտություն, իսկ եպիոսկոպոսների հայտարարությունն անվանել է սադրիչ։

Մանրամասները՝ տեսանյութում։