Ռուբեն Վարդանյանը մանրամասներ է հայտնել Բաքվում սպասվող իր եզրափակիչ ելույթից

Լուրեր

02.10.2026 | 10:08
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը շուտով Բաքվում ընթացող շինծու դատավարության շրջանակներում կունենա եզրափակիչ խոսքի հնարավորություն։ Երեկ նա հեռախոսազրույց է ունեցել իր որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ և հայտնել է սպասվող ելույթին վերաբերող որոշ մանրամասներ։

«Տեղի ունեցողը ես չեմ ընդունում որպես դատական գործընթաց և մտադիր չեմ մասնակցել արդարադատության իմիտացիային։ Բաքվում տեղի ունեցող այս գործընթացը չի համապատասխանում արդար դատաքննության հիմնական չափանիշներին և, հետևաբար, չի կարող համարվել դատաքննություն՝ դրա իրական իմաստով։ Ես ոչնչի համար չեմ զղջում։ Բոլոր իմ գործողությունները կատարել եմ գիտակցաբար և կամավոր՝ լիովին հասկանալով հնարավոր հետևանքները։ Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար Աստծո առաջ։ Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին։ Եվս մեկ անգամ հայտարարում եմ. Արցախը եղել է, կա և կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից»։

Ռուբեն Վարդանյանը խնդրել է նաև հանրությանը փոխանցել իր որոշ մտքեր և երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցում ու զորակցում են.

«Պետք չէ վախենալ մահից կամ փորձել «հաղթել» նրան: Մահը սարսափելի չէ: Սարսափելի է անտարբերությունը, որն աննկատ, աստիճանաբար, ասես ճառագայթում, թափանցում է մեր մեջ և ներսից քայքայում: Մի վախեցեք հետևել ձեր սեփական ճանապարհին, փնտրել, սխալվել և մինչև կյանքի վերջը ճանաչել աշխարհը։ Կարևորը՝ սեփական ճանապարհը գիտակցաբար գնալն է: Ամենակարևորը՝ չվնասելն է: Չխախտել այն ներդաշնակ հավասարակշռությունը, որ գոյություն ունի բնության մեջ ու աշխարհում: Մենք բոլորս մասնիկներն ենք մեկ ընդհանուր տարածության, որը կարող է գոյություն ունենալ միայն հավասարակշռության և ներդաշնակության մեջ: Զգույշ եղեք խոսքի նկատմամբ: Խոսքը կարող է խոցել, բայց կարող է նաև զարգացման, աջակցության ու ստեղծարարության հզոր խթան դառնալ: Ես երջանիկ եմ, որ կարող եմ լինել իմ ժողովրդի ծառան: Երախտապարտ եմ բոլորին, ով եղել է և մնում է իմ կողքին այս դժվարին ժամանակահատվածում»,- գրված է հաղորդագրության մեջ: