Զելենսկին ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ գագաթնաժողովին. որոշվելու է ռուսական սառեցված ակտիվների ճակատագիրը

Լուրեր

02.10.2026 | 10:08
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

Բրյուսելում այսօր մեկնարկում է ԵՄ երկօրյա գագաթնաժողովը, որտեղ եվրոպացի առաջնորդները կկանգնեն վճռորոշ ընտրության առջև՝ կապված Ուկրաինային օգնելու համար սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հետ։ Եվրոպան պարտավորվել է առաջիկա երկու տարիների ընթացքում փակել Ուկրաինայի ֆինանսավորման դեֆիցիտը, որը կազմում է 137 միլիարդ եվրո։ ԵՄ-ն խոստացել է ծածկել 90 միլիարդ եվրոն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ես ներկայացրել եմ նման ֆինանսավորման երկու տարբերակ։ Մեկը՝ ԵՄ բյուջեից վարկ վերցնելն է, երկրորդը՝ փոխհատուցման վարկը։ Հետևաբար, այսօր մենք կքննարկենք, թե երկու տարբերակներից որը կհետապնդենք։ Սրանք ինտենսիվ քննարկումներ կլինեն»,- ասել է գագաթնաժողովին ժամանած Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Բելգիան, որտեղ պահվում է այս գումարի մեծ մասը, Ուկրաինային «փոխհատուցման վարկի» համար ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու գլխավոր հակառակորդն է և չի ցանկանում ստանձնել բոլոր կապված ռիսկերը։ Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը, ըստ Reuters-ի, հինգշաբթի առավոտյան երկրի խորհրդարանին ասել է, որ դեռևս չի տեսել որևէ երաշխիք, որը կթեթևացներ իր մտահոգությունները «փոխհատուցման վարկի» իրավական ռիսկերի վերաբերյալ։

Գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները կփորձեն համոզել Բելգիային, որ եթե Ռուսաստանը հաջողությամբ բողոքարկի իր սառեցված ակտիվները միջազգային դատարաններում օգտագործելու որոշումը, Բրյուսելը միայնակ չի մնա նման դատական ​​​​գործընթացի ծախսերը կրելու հարցում։ ԵՄ երկրների մեծ մասը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ երաշխիքները, հաղորդում է Reuters-ը:

Այնուամենայնիվ, Վևերը պնդում է՝ քանի որ հաջող դատավարության դեպքում Ռուսաստանին շնորհվող փոխհատուցումը կարող է զգալիորեն գերազանցել Բելգիայի կողմից պահվող գումարը, իսկ դատավարությունն ինքնին կարող է տևել տարիներ, ապա նրան անորոշ ժամկետով անհրաժեշտ է այլ կառավարությունների «մաքուր անդորրագիր»:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն Բրյուսել է ժամանել՝ ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու համար, հայտնում է AFP-ն։ Մինչ այդ, լրագրողների հարցերին պատասխանելով՝ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ունենա ամուր դիրքորոշում պատերազմը դադարեցնելու համար։

«Սա միայն մեր ներքին ամուր բարոյական դիրքորոշումը չէ. Ռուսաստանը պետք է տեսնի, որ, օրինակ, «վերականգնողական վարկերի» վերաբերյալ որոշումը անպայման Ուկրաինային միջոցներ կտրամադրի 2026-2027 թվականներին։ Սա ազդանշան է Ռուսաստանի համար, որ Ուկրաինան չի փլուզվի պարզապես ֆինանսավորման պակասի պատճառով»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի