Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը կարելի է ստորագրել նաև հիմա՝ չսպասելով նոր Սահմանադրությանը․ Ռասիմ Մուսաբեկով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը դրական ընթացք ունի, սակայն հակամարտությունից լիարժեք դուրս գալու համար կարող է 15-20 տարի պահանջվել, կարծում է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։ Factor TV-ին տված հարցազրույցում նա նշում է՝ կարևոր է, որ երկու երկրների հարաբերություններում դրական փոփոխություններն ընդլայնում են այն տարածքը, որտեղ նոր դրական փոփոխությունները կարող են ավելի հեշտությամբ իրականացվել։

Անդրադառնալվ խնդրահարույց հարցերին և Բաքվից հնչող հայտարարություններին, մասնավորապես, տեղանունների վերաբերյալ, նա նշում է, որ ադրբեջանական կողմը նմանատիպ ընկալում ունի հայկական կողմի կողմից Ադրբեջանի տարածքում այլընտրանքային պաշտոնական անվանումների օգտագործման վերաբերյալ, և որ այս հարցում ադրբեջանական կողմը «հայելային» է արձագանքում հայկական կողմին։

Ադրբեջանցի խորհրդարանականը կարծում է, որ հարաբերություններում դրական դինամիկան պետք է զարգացնել, օրինակ՝ Ղազախ-Իջևան երկաթուղու վերականգնումից հետո բացել երկրների միջև ուղիղ բեռնափոխադրումները։ Ընդ որում, մինչև երկաթուղու հայկական հատվածի վերականգնումը, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, ադրբեջանական կողմը կարող է իր բեռը հասցնել սահման, որտեղից այն Հայաստանի տարածքում կփոխադրվի բեռնատարներով։ Ռասիմ Մուսաբեկովը դրական փոփոխության կարևոր նշան է համարում նաև Հայաստան ադրբեջանական վառելիքի մատակարարումը, ինչը կհանգեցնի Հայաստանում այս շուկայի դիվերսիֆիկացիային։

Անդրադառնալով խաղաղության համաձայնագրին, Միլի Մեջլիսի պատգամավորը կարծում է, որ պետք չէ սպասել Հայաստանում նոր Սահմանադրության ընդունմանը, խաղաղության պայմանագիրը կարելի է ստորագրել հիմա։ Նրա կարծիքով՝ դա նաև նշան կլինի, որ Հայաստանում ցանկացած քաղաքական ուժի իշխանության գալու դեպքում կողմերը կառաջնորդվեն նույն տեքստով։

Ինչ վերաբերում է տարածաշրջանում ռուսական ազդեցության հնարավոր վերադարձին, ըստ Մուսաբեկովի՝ այն, ինչ Մոսկվային հաջողվեց 1920 թվականին, նոր պայմաններում անհնար է. տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր զգալիորեն ամրապնդել է իր պետականությունը, և Մոսկվան ստիպված կլինի հաշվի առնել այս իրողությունները։ Մուսաբեկովի կարծիքով՝ տարածաշրջանի երկրները պետք է ամրապնդեն համագործակցությունը, չվնասեն միմյանց, և նույնիսկ տարբեր քաղաքական հարցերի շուրջ տարաձայնություններ դեպքում դրանք պետք է հանգեցնեն ոչ թե հակամարտության, այլ լուծումների և լարվածության թուլացման։ Տարաձայնությունները նորմալ են, կարևոր է այն, թե ինչպես ենք մենք լուծում հակամարտությունները, հայտարարում է ադրբեջանցի խորհրդարանականը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան