ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.04.2026 | 17:08
ԱՄՆ դեսպանությունը ողջունել է Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման ուղղությամբ Հայաստանի և Թուրքիայի քայլը
28.04.2026 | 17:07
Բրունու Ֆերնանդեշը կրկնել է Ռոնալդուի ցուցանիշը և մոտենում է Անրիի ու Դե Բրույնեի ռեկորդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 16:59
Մոսկվայի հյուսիսում կառուցվող շենքում հրդեհ է բռնկվել. յոթ մարդ զոհվել է
28.04.2026 | 16:53
Ծառուկյանի թիմակիցները ներկայացնում են նախընտրական ծրագիրը․ ՈՒՂԻՂ
28.04.2026 | 16:50
Կարսում քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման հարցը․ հանդիպել է Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խումբը
28.04.2026 | 16:46
Երկրաշարժ Կարսում, որ զգացվել է նաև Գյումրիում ու Շիրակի 4 գյուղում
28.04.2026 | 16:40
Էմանուել Մակրոնը կանխատեսում է արել ՊՍԺ – «Բավարիա» հանդիպման վերաբերյալ
28.04.2026 | 16:29
«Ձեր հարազատը վտանգի մեջ է»․ IDBank-ը զգուշացնում է հեռախոսային շանտաժի ագրեսիվ ալիքի մասին
28.04.2026 | 16:18
Նախատեսվում է մոդուլային տնակներով ժամանակավոր կացարան տրամադրել կացարանի խնդիր ունեցող ընտանիքներին
28.04.2026 | 16:06
Մեկ շաբաթից կտեսնենք նաև Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը․ Արարատ Միրզոյանը՝ Փարիզում
28.04.2026 | 15:53
Կանադայի վարչապետը կմասնակցի Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. հայտնի է՝ որ երկրներն են հրավիրված
28.04.2026 | 15:48
ՖԻՖԱ-ն մտադիր է փոխել դեղին քարտերի կանոնն ԱԱ-2026-ում
28.04.2026 | 15:37
Ժամանակավորապես կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը
28.04.2026 | 15:28
Իրանը հայտարարել է, թե ԱՄՆ-ն այլևս այն դիրքում չէ, որ քաղաքականություն «թելադրի» այլ երկրներին
28.04.2026 | 15:19
Կեղծ թղթադրամներ իրացնելու գործով 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը վստահ հաղթանակ տարավ Մոսկվայում կայացած ACBJJ 20 մրցաշարում։

«Դինամո» արենայում անցկացված մրցաշարի գլխավոր մենամարտում հայ մարտիկը մրցեց ACA-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, 29-ամյա ռուսաստանցի Մեհդի Բայդուլաևի հետ ու հաղթեց ժամկետից շուտ։ Մենամարտի ավարտից 12 վայրկյան առաջ Բայդուլաևը հանձնվեց Ծառուկյանի խեղդող հնարքի պատճառով։

Մենամարտն անցկացվեց գրեփլինգի կանոններով (No-Gi)՝ 80 կգ քաշային կարգում։

Մենամարտի ընթացքում տեղի ունեցավ տհաճ միջադեպ։ Բայդուլաևն արմունկով հարվածեց Ծառուկյանին, որը նույնպես պատասխանեց մրցակցին ու ստացավ ոտքով պատասխան հարված։ Մրցավարը դադարեցրեց մենամարտը և քննարկումից հետո հայ մարտիկը ստացավ դեղին քարտ։ Գրեփլինգի կանոններով հարվածներ չեն թույլատրվում։

Մեկ այլ հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը (85 կգ) բրազիլական ջիու-ջիթսուի կանոններով ուժերը չափեց ռուսաստանցի Յուսուֆ Ռաիսովի հետ ու հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին Արման Ծառուկյանը գրեփլինգի մենամարտ է անցկացնելու նաև Երևանում՝ մրցելով UFC-ի մարտիկ Շառա Բուլետի (Շարաբուտդին Մագոմեդով) հետ։ 29-ամյա հայ մարտիկը խառը մենամարտերում անցկացրել է 26 հանդիպում, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։