ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին

Լուրեր

18.12.2025 | 11:42
Այսօր Ադրբեջանից Հայաստան կառաքվի բենզինի առաջին խմբաքանակը
18.12.2025 | 11:38
Նման տեղերից մարդկանց պետք է էվակուացնենք. Փաշինյանը` հատակագծից դուրս կառուցված տների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:33
Մայր Աթոռը հորդորում է հանդարտություն պահպանել․ հայտարարություն՝ կայանալիք հավաքից առաջ
18.12.2025 | 11:25
Warner Bros.-ը մերժել է Paramount-ի 108 միլիարդ դոլարի առաջարկը
18.12.2025 | 11:11
Լուիս Սուարեսը նոր պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 10:50
Թուրքիայում Մարմարա ծովը  ափից նահանջել է մոտ 20 մետր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:37
Երևանում անտուն շների կացարան կկառուցվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:21
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ
18.12.2025 | 10:05
Հունգարիայի առաջնության առաջատարը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի դարպասապահին
18.12.2025 | 10:00
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է Մայր Աթոռում նախատեսված հավաքի ընթացքում զերծ մնալ սադրիչ և հակաիրավական գործողություններից
18.12.2025 | 09:45
«Նուբարաշեն» ՔԿՀ-ին նոր շենք հատկացնելու խնդիրը պետք է լուծել շուտափույթ եղանակով․ ՄԻՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.12.2025 | 09:33
Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է
18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական Միության Խորհրդի Դանիայի նախագահությունը հրապարակել է ԵՄ Խորհրդի եզրակացությունները ԵՄ ընդլայնման վերաբերյալ, այդ թվում՝ Վրաստանի։ Փաստաթուղթը չի ընդունվել Հունգարիայի կողմից դրա արգելափակման պատճառով։

ԵՄ Խորհուրդը, բացառությամբ Հունգարիայի, կոչ է անում Վրաստանին «ազատ արձակել բոլոր անօրինական ձերբակալվածներին», «չեղարկել բռնաճնշող օրենքները» և «անմիջապես կիրառել վիզային ազատականացման չափանիշները»։

Փաստաթղթում նշվում է, որ Խորհուրդը վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանի բնակչության բացարձակ մեծամասնության եվրոպական ապագայի ձգտումներին։

Նշվում է, որ վրացական իշխանությունների գործողությունները չեն համապատասխանում ԵՄ-ի կողմից թեկնածու երկրից ունեցած սպասումներին։

Խորհուրդը նաև նշում է «լուրջ ընդհանուր հետընթաց ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում, դատապարտում է Վրաստանի իշխանությունների կողմից ԵՄ-ի դեմ ապատեղեկատվության և պատմությունների տարածումը և կոչ է անում դադարեցնել այս գործելակերպը։ Խորհուրդը նաև ափսոսում է Վրաստանի հետընթացի համար այն ինը քայլերի իրականացման գործում, որոնց հիման վրա երկրին շնորհվել է թեկնածուի կարգավիճակ։

«Համապատասխանաբար, Վրաստանի ԵՄ անդամակցության գործընթացը փաստացի փակուղի է մտել, քանի դեռ իշխանությունները չեն ցուցաբերել կուրսը փոխելու և ԵՄ ինտեգրման ուղուն վերադառնալու վճռական հանձնառություն», – ասվում է փաստաթղթում։

Խորհուրդը կոչ է անում վրացական իշխանություններին՝

-Ազատ արձակել բոլոր անօրինական կերպով կալանավորված քաղաքական գործիչներին, լրագրողներին և ակտիվիստներին։

-Չեղարկել բռնաճնշող օրենսդրությունը։

-Իրականացնել ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ՝ համապատասխան եվրոպական ինտեգրման հիմնական սկզբունքներին։

-Դադարեցնել ԵՄ-ի, դեսպանների և առաքելությունների ղեկավարների դեմ ագրեսիվ նարատիվների օգտագործումը՝ որպես ԵՄ ներգրավվածությունը վերականգնելու առաջին քայլեր։

ԵՄ խորհուրդը վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում և ընդգծում է իր ամուր հանձնառությունը հակամարտությունների խաղաղ կարգավորմանը և չճանաչման ու ներգրավվածության քաղաքականությանը, այդ թվում՝ Վրաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելության աշխատանքի միջոցով։

Խորհուրդը շարունակում է ակնկալել, որ Վրաստանը կուժեղացնի իր ջանքերը՝ լիովին համապատասխանելու ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը, մասնավորապես՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ԵՄ սահմանափակող միջոցառումներին։

Նաև կոչ է արվում Վրաստանի իշխանություններին զերծ մնալ գործողություններից և հայտարարություններից, որոնք հակասում են ԵՄ արտաքին քաղաքականության դիրքորոշմանը, և շարունակել համագործակցությունը՝ ԵՄ սահմանափակող միջոցառումների շրջանցումը կանխելու համար։

Թարգմանությունը `Էմմա Չոբանյանի