Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին

Լուրեր

07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Պաշտպանության նախարարության ընդլայնված նիստում և մի քանի հայտարարություններ արել Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը։  Նա կրկնել է, որ Մոսկվան պատրաստ է ռազմական ուժի միջոցով գրավել Ուկրաինայի այն տարածքները, որոնք համարում է իրենը։

«Հատուկ ռազմական գործողության նպատակները անպայման կիրականացվեն։ Մենք կնախընտրեինք դա անել և վերացնել հակամարտության արմատական ​​պատճառները՝ դիվանագիտական ​​ճանապարհով։ Եթե հակառակ կողմը և նրա օտարերկրյա հովանավորները հրաժարվեն մասնակցել առարկայական քննարկումների, Ռուսաստանը կհասնի իր պատմական հողերի ազատագրմանը ռազմական միջոցներով»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանը հայտարարել է չորս ուկրաինական շրջանների՝ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի բռնակցման մասին (նա նաև բռնակցել է ուկրաինական Ղրիմը 2014 թվականին)։ Սակայն ռուսական զորքերը գրեթե լիակատար վերահսկողություն ունեն միայն Լուգանսկի շրջանի նկատմամբ։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Մոսկվան ուկրաինական զորքերի դուրսբերումը ամբողջ Դոնեցկի շրջանից, նույնիսկ այն շրջաններից, որոնք չեն գտնվում Ռուսաստանի օկուպացիայի տակ, համարում է հրադադարի պարտադիր պայման։ Պուտինը նաև նշել է, որ Մոսկվան մտադիր է ստեղծել և ընդլայնել «բուֆերային գոտի» Ուկրաինայում. «Ես արդեն բազմիցս ասել եմ՝ դա սուտ է, անհեթեթություն, մաքուր անհեթեթություն՝ եվրոպական երկրների համար ենթադրյալ ռուսական սպառնալիքը»:

Նա նաև վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եվրոպացի պաշտոնյաաների հասցեին ՝ ասելով, որ նրաանք միացել էին  ԱՄՆ նախորդ վարչակազմի աշխատանքին, հույս ունենալով շահույթ ստանալ Ռուսաստանի փլուզումից։

Նրա խոսքով՝ Արևմուտքը կարծում էր, որ կարող է կարճ ժամանակահատվածում փլուզել Ռուսաստանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի