Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը

Լուրեր

18.05.2026 | 17:07
Աշխատավարձեր ՀՀ-ից և Քուվեյթից․ ինչ է հայտարարագրել «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք»-ի առաջին համարը
18.05.2026 | 16:56
Դոնալդ Թրամփն իր թիմի հետ կքննարկի Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների տարբերակները
18.05.2026 | 16:48
Ըստ դստեր՝ Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջն առաջարկել են ազատման դիմում գրել
18.05.2026 | 16:37
Ինձ էլ ա խաբել, ութ տարի ժողովրդին էլ ա խաբել․ Ծառուկյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 16:29
Բելառուսում ՌԴ-ի հետ համատեղ միջուկային զորավարժություններ են մեկնարկել
18.05.2026 | 16:20
Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի Ասիայի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 16:11
Թուրքիան և Իսրայելը մերժել են Ուկրաինայի բռնազավթված տարածքներից հացահատիկ տեղափոխող ռուսական նավի մուտքը
18.05.2026 | 16:03
Ապօրինի ձերբակալությունը, որը հանգեցրել է ինքնասպանության, հանցագործություն է
18.05.2026 | 15:55
Հենրիխ Մխիթարյանը չեմպիոնական միջոցառմանը մասնակցել է ընտանիքի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.05.2026 | 15:46
Թուրքիան՝ Ղրիմի թերակղզու «անօրինական բռնակցման» մասին
18.05.2026 | 15:37
Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026-ի մրցանակի
18.05.2026 | 15:28
«Մանրամասները կքննվեն»․ Ավանեսյանը՝ ՔՊ-ի պաստառը պոկած և հոգեբուժարանում ինքնասպանության դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 15:19
Թրամփի հատուկ դեսպանը ժամանել է Գրենլանդիա՝ մասնակցելու բիզնես համաժողովի
18.05.2026 | 15:10
Փաշինյանի հասցեին սպառնալիքի առնչությամբ վարույթ է նախաձեռնվել // 10 մլն-ի արտահանում՝ Ադրբեջանից ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
18.05.2026 | 15:02
Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլի եզրափակիչում
Բոլորը

Ռեշտ-Աստրա երկաթուղային գծի կառուցումը Ռուսաստանի և Իրանի նախագահների համար առաջնահերթություն է։ Դրա կառուցումը կարևորագույն պայման է Հյուսիս-Հարավ ռազմավարական միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան ճյուղի լիարժեք գործարկման համար, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է Ռիա Նովոստին։

«Մենք մանրամասն քննարկեցինք Ռուսաստանի կառավարության կողմից տրամադրված վարկով ֆինանսավորվող Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման նախագծի ընթացքը։ Այս գծի կառուցումը մեր նախագահների համար առաջնահերթություն է և կարևորագույն պայման է ռազմավարական նշանակություն ունեցող Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան ճյուղի լիարժեք գործարկման համար»,- ասել է Լավրովը Մոսկվայում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Դեկտեմբերի 12-ին Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը Աշխաբադում, ի թիվս այլ հարցերի, քննարկել էին Իրանում Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հարցը։ Իրանի նախագահի խոսքով՝ Թեհրանը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում երկաթուղու կառուցման համար գնել է ավելի քան 100 կիլոմետր երկարությամբ հատված։

IRNA-ն նշում է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը Մոսկվայում գագաթնաժողով են անցկացրել՝ քննարկելու երկկողմ հարցեր, ինչպես նաև երկու երկրների ընդհանուր դիրքորոշումները տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ։

Իրանի արտաքին գործերի նախարարը սկսել է շնորհակալություն հայտնելով ռուսական հրավերի համար և համաձայնելով Լավրովի հետ, որ «խորհրդակցությունները միշտ եղել են շարունակական և սերտ՝ բոլոր մակարդակներում»։

Երկու երկրների միջև սերտ կապերին անդրադառնալով՝ Արաղչին ասել է, որ Թեհրան-Մոսկվա համապարփակ և բազմակողմանի հարաբերությունները օրեցօր խորանում է.

«Վերջին մեկուկես տարվա ընթացքում մեր նախագահները հանդիպել են հինգ անգամ։ Ձերդ Գերազանցության հետ մենք նաև պարբերաբար հանդիպել ենք Մոսկվայում, Թեհրանում և այլ երկրներում», – ասել է նա իր ռուս գործընկերոջը. «Այսօր մենք հնարավորություն ունենք վերանայելու հարաբերությունների մանրամասները և կարծիքներ փոխանակելու տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ»։

Իրանի բարձրաստիճան դիվանագետը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին այս տարվա հունիսին պարտադրված 12-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած աջակցության համար: «Մենք գնահատում ենք Ռուսաստանի դիրքորոշումը՝ դատապարտելով ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները Իրանի վրա և արտահայտելով համերաշխություն իրանցի ժողովրդի հետ», – հավելել է  նա։

Հանդիպման սկզբում Լավրովը հայտարարել է, որ ուրախ է Արաղչիին Մոսկվայում հյուրընկալելու համար: «Մեր հարաբերություններում այս տարվա ամենակարևոր և նշանակալից իրադարձությունը Համապարփակ ռազմավարական պայմանագրի ստորագրումն ու դրա իրականացումն էր», – ընդգծել է նա։

Բոլոր ոլորտներում Թեհրան-Մոսկվա համագործակցությունը բարձր գնահատելով՝ Լավրովը հայտնել է, որ վերջին հանդիպման արդյունքում առաջին անգամ կմշակվի Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև 2026-2028 թվականների խորհրդակցությունների ծրագիրը։

Արաղչին երեքշաբթի օրն է  ժամանել Մոսկվա՝ Բելառուս կատարած այցն ավարտելուց հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի