Փաշինյանի իշխանությունը հուղարկավորում է ժողովրդավարությունը․ ՀՀ-ն դարձրել են դեմոկրատիայի պանթեոն․ Լարիսա Ալավերդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.04.2026 | 12:03
Ուլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել գծերից. կան տուժածներ
03.04.2026 | 11:52
Անարդարություն ենք տեսնում. եթե ծառայում են նույն դրոշի տակ, պետք է նույն ժամկետով ծառայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:41
Պենտագոնի ղեկավարը հեռացրել է բանակի գլխավոր գեներալին
03.04.2026 | 11:38
Հայաստանի գավաթում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը
03.04.2026 | 11:36
Պայմանագրային զինծառայող է մահացել ․ ՔԿ
03.04.2026 | 11:33
Եկել եմ Պապիկյանից հավասարակշռություն պահանջելու. իմ տղան էլ թող 1,5 տարի ծառայի. զինվորի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:32
Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ կիրառված տնային կալանքը կբողոքարկվի
03.04.2026 | 11:24
«Մի տնից 3 ցուցակ եք բերել, 57 հոգի մարդ ա, էսի իմ ու քո մեջ»․ ընտրակաշառքի գործով 62 անձ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:18
Արթուր Ալեքսանյանը կարիերայում ժամանակավոր դադար է վերցրել և չի մասնակցի ԵԱ-ին
03.04.2026 | 11:12
Փաշինյան Աշոտը կռվել է, ուրիշ թագավորի տղեք չեն ծառայել. ակցիայի մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:05
Նախիջևանի համազորային բանակի զինծառայողները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու «Հեյդար Ալիև-2026» զորավարժություններին
03.04.2026 | 11:02
Նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնմանն ուղղված աշխատանքները. ՈՒՂԻՂ
03.04.2026 | 10:54
«Վանեցյանենք դրա համար յան տվին․․․Սերժից բան ըլնելով բերեցին, ասեցին՝ վեկալեք»․ ՀԿԿ-ն գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 10:42
Իրանը հայտարարել է, որ ամերիկյան երկրորդ F-35 կործանիչ է խոցել
03.04.2026 | 10:35
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել, Բուֆոնը ևս հեռացել է
Բոլորը

«Բաքվում ընթացող դատավարությունները Արցախյան շարժման և ինքնորոշման իրավունքի մերժումն են»,- Factor TV-ի հարցազրույցում ասել է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Բաքվում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մյուս ներկայացուցիչների դեմ դատական գործընթացներին։ Իրավապաշտպանn այս դատավարությունները որակել է որպես հարձակում ոչ միայն կոնկրետ անձանց, այլև «Արցախյան շարժման գաղափարախոսության վրա»։

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ Բաքվի բանտերում պահվող հայ գործիչների դեմ հարուցված գործերը զուտ իրավական գործընթաց չեն, այլ քաղաքական հաշվեհարդար։

«Սա Արցախյան շարժման, Ղարաբաղյան շարժման ինքնորոշման իրավունքի, ցեղասպանությունից փրկվելու միակ ճանապարհի՝ անկախության ձգտման և, ի դեպ, իրացման մերժումն է։ Այս դատը կարող է դառնալ ռազմավարական նշանակություն ունեցող»,- նշել է իրավապաշտպանը։ Նա ընդգծել է, որ աշխարհում կան 50-ից ավելի չճանաչված պետություններ, և նման դատավարությունները վտանգավոր նախադեպ են ստեղծում մյուս ժողովուրդների համար։

Ալավերդյանը պնդում է, որ իրական հանցագործությունը ոչ թե հայ գործիչների գործողություններն են, այլ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը երեք անգամ ցեղասպանական ագրեսիա է իրականացրել Արցախի դեմ։

«Ագրեսիայի սահմանումը․․․ ՄԱԿ-ի համապատասխան որոշման մեջ ասում է, որ կապ չունի՝ այդ պետությունը ճանաչված է, թե չճանաչված, ՄԱԿ-ի անդամ է, թե անդամ չէ։ Ագրեսիան անթույլատրելի է։ Հայաստանը չի դիմել։ Ո՞վ է դիմել 93 թվականին, երբ հաջողություններն են սկսվել հայկական ուժերի կողմից․ Ադրբեջանն է դիմել»,- հիշեցրել է նա։

Իրավապաշտպանը խիստ քննադատության է ենթարկել Հայաստանի գործող իշխանություններին՝ կարծիք հայտնելով, որ նրանք ոչ միայն համարժեք քայլեր չեն ձեռնարկում, այլև իրենց հայտարարություններով վնասում են գերիների պաշտպանությանը։ Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանը նույնիսկ չի դիմել ՄԱԿ-ի անհետ կորածների հարցերով կոմիտեին։ Ալավերդյանը հիշեց Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը․

«Անմիջապես որևէ երկրի կառավարության ղեկավարին ոչ հարիր պատասխան է հնչել, որ «մենք դեռ պետք է իմանանք՝ այդ ինչ հանգամանքներով և ինչ նպատակներով է ուղարկված եղել»։ Դա այնքան վատ բնութագիր է բարձրաստիճան պաշտոնյայի համար»,- ասել է Ալավերդյանը։  Նրա համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունները «ամբողջովին կրկնում են Ադրբեջանի իշխանությունների գործիքակազմը և քաղաքականությունը»՝ փորձելով մոռացության մատնել Արցախյան հիմնախնդիրը հանուն թվացյալ խաղաղության։

Լարիսա Ալավերդյանը նշել է, որ Եվրոպան ևս առաջնորդվում է քաղաքական շահերով։ Նա հիշեցրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի այցը Բաքու 2020 թվականի պատերազմից կարճ ժամանակ անց՝ գազային պայմանագիր կնքելու նպատակով։
«Այսինքն՝ այդ աշխարհաքաղաքական կեղտոտ խաղերը չեն կարող ինձ համար գաղտնի լինել։ Այստեղ քաղաքական նպատակահարմարություն է»,- նշել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան