Կրեմլը սպասում է, որ Վաշինգտոնը կտեղեկացնի Բեռլինում հանդիպումների արդյունքների վերաբերյալ

Լուրեր

30.04.2026 | 12:00
ՀՀ-ում լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման. Factor TV-ն մի շարք կայքերի հետ կատարում է անկախ վերահսկողի դեր. RSF
30.04.2026 | 11:55
ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ հայ գերիների ազատ արձակման հարցում. բաց նամակ ֆոն դեր Լայենին և ԱնտոնիուԿոշտային
30.04.2026 | 11:50
ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել, անցանք գործի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:46
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում նահանջել է, սակայն մնում է տարածաշրջանում առաջատարը. հրապարակվել է RSF-ի զեկույցը
30.04.2026 | 11:41
Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Օդեսային. վիրավորվել է 18 մարդ
30.04.2026 | 11:33
Խաբիբ Նուրմագոմեդովը հերքել է Արման Ծառուկյանի ասածը
30.04.2026 | 11:26
Չե՞նք կարա Նարեկով էդ հարցը լուծենք` մեծ փող վերցնենք, «Ֆորա բանկ»-ի բանը քրոջ տղեն ա. ՀԿԿ-ն «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:17
Թրամփը սպառնում է կրճատել ամերիկյան զորքերի թիվը Գերմանիային
30.04.2026 | 11:09
Ադրբեջանով այսօր Հայաստան կուղարվի հացահատիկ և պարարտանյութ
30.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 10:52
Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանն անցած տարեսկզբին ՔՊ-ին 2 մլն դրամի նվիրատվություն է արել 
30.04.2026 | 10:49
Ռոնալդուն խփել է կարիերայի 970-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:46
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Հաղթանակի օրը Ուկրաինայում հրադադարի հաստատումը
30.04.2026 | 10:39
Նավթի գներն աճել են
30.04.2026 | 10:25
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել․ ՊԵԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը այս շաբաթ Մոսկվա չի այցելելու։

«Մենք սպասում ենք, որ պատրաստ լինելուն պես մեր ամերիկացի գործընկերները մեզ կտեղեկացնեն ուկրաինացիների և եվրոպացիների հետ իրենց աշխատանքի արդյունքների մասին», – լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կիրակի և երկուշաբթի օրերին Բեռլինում բանակցություններ էին տեղի ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, Ուիթկոֆի և եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ։

Երեքշաբթի օրը Նիդերլանդներ կատարած այցի ժամանակ Զելենսկին լրագրողներին ասել էր, որ ամերիկյան կողմը Ռուսաստանին կներկայացնի 20 կետից բաղկացած թարմացված խաղաղության ծրագիր և Մոսկվայի պատասխանը ստանալուց հետո Ուկրաինայի հետ խորհրդակցությունների նոր փուլ կանցկացնի։

Պեսկովը նաև մեկնաբանել է «կամավորների կոալիցիայի», այսինքն՝ Կիևի եվրոպացի դաշնակիցների՝ Ուկրաինա խաղաղության ծրագրի շրջանակներում եվրոպական զորքեր ուղարկելու մտադրությունը։

«Մեր դիրքորոշումը Ուկրաինայի տարածքում օտարերկրյա ռազմական զորքերի ներկայության վերաբերյալ լավ հայտնի է։ Այն ձևակերպվել է նախագահի կողմից և այլ աշխատանքային մակարդակներում։ Այն լավ հայտնի է, բացարձակապես հետևողական և հասկանալի», – ասել է նա (Կրեմլը միշտ դեմ է եղել Ուկրաինայում օտարերկրյա զորքերի տեղակայմանը)։

«Բայց կրկին, սա քննարկման թեմա է», – նշել է Պեսկովը։

New York Times-ը հաղորդել էր ուկրաինական պատերազմը դադարեցնելու ծրագրի որոշ նոր մանրամասներ, որոնք ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի պատվիրակությունները քննարկել են Բեռլինում վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։ Խաղաղության նոր պլանը ներառում է ԱՄՆ-ի և Եվրոպայի ուժերի կողմից ռուսական ագրեսիան կանխելու կոնկրետ մեխանիզմներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի