Պոլսի Հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին ու իր մտահոգությունները փոխանցել

Լուրեր

05.08.2026 | 16:20
Սեդրակ Առուստամյանն ու Արթուր Դալլաքյանը ձերբակալվել են
05.08.2026 | 16:15
Թող գան ու փնտրեն․ Հաջիևը՝ Ադրբեջանում Իսրայելի բազաների մասին
05.08.2026 | 16:07
Սարյան փողոցի ՕՍՏ-ի խինկալիում և տոլմայում մանրէների վտանգավոր չափաբաժին է հայտնաբերվել․ ՍԱՏՄ
05.08.2026 | 16:00
Գերմանիայի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերվել
05.08.2026 | 15:51
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազություն
05.08.2026 | 15:43
ԵՄ-ն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական սառեցված ակտիվներից
05.08.2026 | 15:36
«Մուլտի Վելնես» ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին․ պահանջում է անվավեր ճանաչել Տիգրան Ավինյանի որոշումը
05.08.2026 | 15:27
«Ոսկե գնդակի» ֆավորիտները՝ ըստ The Independent-ի
05.08.2026 | 15:19
Վայոց ձորում պետությանը պատճառված 1,9 մլն դրամի վնասը վերականգնվել է․ Դատախազություն
05.08.2026 | 15:10
Երևանում է TRIPP+-ի ղեկավարը // Երկրորդ քրեական գործը Կամո Արեյանի վերաբերյալ․ ԼՈՒՐԵՐ
05.08.2026 | 15:00
Կիևի մարզում ռուսական հարվածի հետևանքով ոչնչացվել է ուկրաինական Rozetka մարկետփլեյսի ամենախոշոր պահեստը
05.08.2026 | 14:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
05.08.2026 | 14:31
Էլեկտրոմոբիլների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 4-ը ներառյալ
05.08.2026 | 14:20
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի միջոցները․ բյուջեն հասել է 402 մլն դոլարի
05.08.2026 | 14:14
Նովակ Ջոկովիչը թենիսի բարեփոխման առաջարկ է արել
Բոլորը

Պոլսի Հայոց պատրիարքը  Սահակ Մաշալյանը Անկարայում  հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայային, գրում է Agos-ը։

Հանդիպմանը ներկա են եղել իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր, դոկտոր Սևան Սըվաջիօղլուն, Մշակույթի և արվեստի քաղաքականության նախագահական խորհրդի անդամ Արամ Կուրանը, Հայր Թեոթիկ Չեթինկայան և Գարո Վռամ Բաբայանը։

Պտրիարք Մաշալյանը փոխանցել է Սուրբ Փրկչի հայկական հիվանդանոցի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի ողջույնները, որը հիվանդության պատճառով չի կարողացել մասնակցել հանդիպմանը։

Արտահայտելով իր մտահոգությունները  հիվանդանոցների հիմնադրամի սպասվող ընտրությունների վերաբերյալ՝ պատրիարք Մաշալյանը նշել է, որ ցանկանում է՝ փոքրամասնությունները ներկայացված լինեն և նրանց կարծիքները հաշվի առնվեն նոր սահմանադրության մշակման գործընթացում։

Ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ այս հարցերի շուրջ աշխատանքը կիրականացվի հարցի զգայունությունը հաշվի առնելով։

Պաշտոնական տեղեկագրում հրապարակված կանոնակարգի շնորհիվ փոքրամասնությունների հիմնադրամները կարողացան ընտրություններ անցկացնել 2022 թվականին, և հիմնադրամների մեծ մասում պաշտոնը ստանձնեցին նոր կառավարիչներ։ Սակայն, շեղվելով ավանդույթից, կանոնակարգը հիվանդանոցային հիմնադրամներին բացառել է ընտրություններից՝ նշելով, որ այդ հիմնադրամների համար նոր կանոնակարգ կհրապարակվի 2023 թվականին։

Այդ ժամանակվանից անցել է երկու տարի, և որևէ կանոնակարգ դեռևս չի հրապարակվել։

Agos-ը գրում է, որ Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի, Բալըքլիի հունական հիվանդանոցի, Սուրբ Հակոբ հայկական հիվանդանոցի և Բալաթ կամ Ահաիմ հրեական հիվանդանոցի հիմնադրամների ընտրությունները պետք է տեղի ունենային 2023 թվականին։

Անցել է երկու տարի, և դեռևս պարզ չէ, թե ինչու կանոնակարգերը չեն հրապարակվել. Անկարայից որևէ բացատրություն չի տրվել։ Վերջին երկու տարիների ընթացքում կատարված բոլոր շփումներում պաշտոնական պատասխանը եղել է «նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի