Կրասնոդարի երկրամասում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից բնակելի տներ են վնասվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
Բոլորը

Ռուսաստանի շրջանների վրա լույս դեկտեմբերի 17-ի գիշերը խոցվել է 94 ուկրաինական անօդաչու թռչող սարք, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Ամենաշատ անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են Կրասնոդարի երկրամասի և Ռոստովի մարզերի վրա՝ համապատասխանաբար 31 և 22, գրում է Meduza-ն։

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնել է, որ Սլավյանսկի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու պատճառով երկու մարդ վիրավորվել է, և առնվազն հինգ մասնավոր տուն է վնասվել։ Վիրավորները հոսպիտալացվել են։ Անօդաչու թռչող սարքի բեկորներ են հայտնաբերվել Կուբանի Սլավյանսկի մասնավոր բնակելի թաղամասերում և Պրիբրեժնի գյուղում։

Նաև նշվում է, որ անօդաչու թռչող սարքի բեկորներ են հայտնաբերվել Կրասնոարմեյսկի շրջանի ինը հասցեներում: Վնասվել են մասնավոր տներ, օժանդակ շինություն և պահեստ: Վիրավորներ չկան։

Այնուհետև օպերատիվ շտաբը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերը վնասել են Սլավյանսկի շրջանում երկու բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծեր: 12,700 բնակիչներ մնում են առանց էլեկտրաէներգիայի:

Ուկրաինական  Exilenova+ տելեգրամ ալիքը, հղում անելով տեղի բնակիչներին, հայտնել է դեկտեմբերի 17-ի գիշերը Սլավյանսկի նավթավերամշակման գործարանում հրդեհի մասին, սակայն այս տեղեկատվության հաստատում չկա։

Վորոնեժի մարզում տասը անօդաչու թռչող սարք է խոցվել՝ ըստ տարածաշրջանի ղեկավար Ալեքսանդր Գուսևի։ Նա ասել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորները հրդեհ են առաջացրել ենթակառուցվածքային օբյեկտի էլեկտրահաղորդման գծում։ Նա այլ մանրամասներ չի հայտնել։

Սարատովի բնակիչները նույնպես հայտնել են պայթյունների մասին։ Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքները դեռևս անհայտ են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի