Թրամփը լիովին արգելել է Սիրիայի և մի շարք  այլ երկրների քաղաքացիների մուտքը  ԱՄՆ 

Լուրեր

01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.10.2026 | 17:08
Զանգվածային թունավորում Ադրբեջանում հարսանիքի ժամանակ․ տուժածների թիվը գերազանցում է 90-ը
01.10.2026 | 16:57
Սահմանը հատած ադրբեջանցին կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ
01.10.2026 | 16:54
Երկու կոմիտե կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայությանը
01.10.2026 | 16:50
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
01.10.2026 | 16:45
ՌԴ-ն հայտարարել է Մոսկվայից, Կազանից և Սանկտ Պետերբուրգից հունգարացի դիվանագետների պատասխան արտաքսման մասին
01.10.2026 | 16:37
Ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ․ ՀՀ վարչապետ
01.10.2026 | 16:30
«Ռոլլս-Ռոյս», «Բենթլի», 1,8 մլն դոլար կանխիկ, բնակարաններ ԱՄԷ-ում ու Եվրոպայում․ ինչ է հայտարարագրել Վահագն Արսենյանը 
01.10.2026 | 16:17
Հեգսեթը հայտնել է, որ ԱՄՆ-ն 20 տոկոսով կրճատել է իր գեներալների և ծովակալների թիվը
01.10.2026 | 16:06
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով
01.10.2026 | 15:56
Գարի Կասպարովը հայտարարել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին վտանգի մասին
01.10.2026 | 15:47
Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
01.10.2026 | 15:36
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթում
01.10.2026 | 15:33
ԵՄ-ն ընդունեց միգրացիոն նոր կանոնակարգը
01.10.2026 | 15:25
Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդլայնել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին լիովին արգելվում է մուտք գործել երկիր: Սպիտակ տան կողմից հրապարակված փաստաթղթում նշվում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր սահմանափակումները կտարածվեն 20 երկրների և տարածքների վրա:  Կրկնապատկում է այն երկրների թիվը, որոնց քաղաքացիները ենթարկվում են այս սահմանափակումներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Մուտքի ամբողջական արգելքն այժմ տարածվում  է Բուրկինա Ֆասոյի, Լաոսի, Մալիի, Նիգերի, Սիրիայի, Սիերա Լեոնեի և Հարավային Սուդանի քաղաքացիների վրա, ինչպես նաև Պաղեստինի ազգային վարչության կողմից տրված ճանապարհորդական փաստաթղթեր ունեցողներին։

ԱՄՆ  մուտք գործելու մասնակի սահմանափակումները վերաբերում են Անգոլային, Անտիգուային և Բարբուդային, Բենինին, Գաբոնին, Գամբիային, Դոմինիկյան Հանրապետությանը, Զամբիային, Զիմբաբվեին, Կոտ դ’Իվուարին, Մալավիին, Մավրիտանիային, Նիգերիային, Սենեգալին, Տանզանիային և Տոնգային։ Հաղորդագրության  մեջ նշվում է, որ այս միջոցառումը ուղղված է այն երկրներին, որոնք ունեն անվտանգության ստուգման և տեղեկատվության փոխանակման ոլորտում մշտական, լուրջ թերություններ։

Վաշինգտոնը վերացնում է Թուրքմենստանի քաղաքացիների համար ոչ ներգաղթային վիզաների սահմանափակումները՝ միաժամանակ պահպանելով ներգաղթային վիզաների կասեցումը: Սա բացատրվում է Աշգաբաթի «արդյունավետ համագործակցությամբ» ԱՄՆ վարչակազմի հետ և նույնականացման ընթացակարգերի ու տեղեկատվության փոխանակման բարելավման գործում ցուցաբերած առաջընթացով:

Իր նախագահության  առաջին ժամկետի ընթացքում Դոնալդ Թրամփը նմանատիպ արգելք էր  սահմանել Կուբայի, Չադի, Իրանի, Լիբիայի, Հյուսիսային Կորեայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի, Վենեսուելայի և Եմենի քաղաքացիների նկատմամբ։ Այս միջոցառումը չեղյալ էր հայտարարվել Ջո Բայդենի կողմից։

Թրամփը պնդում էր, որ իր առաջին ժամկետի ընթացքում ընդունված այս միջոցառումը «հսկայական հաջողություն» է ունեցել և կանխել է ահաբեկչական հարձակումները Միացյալ Նահանգներում։ «Մենք կվերականգնենք մուտքի արգելքը և կկանխենք արմատական ​​իսլամական ահաբեկիչների մուտքը մեր երկիր», – հայտարարել է  ԱՄՆ նախագահը։

2025 թվականի հունիսին Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը վերականգնել է  19 երկրների քաղաքացիների համար Միացյալ Նահանգներ մուտք գործելու սահմանափակումները: Լիարժեք արգելք է սահմանվել Աֆղանստանի, Հայիթիի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Մյանմայի, Սոմալիի, Սուդանի, Կոնգոյի Հանրապետության, Չադի, Հասարակածային Գվինեայի և Էրիթրեայի վրա, մինչդեռ մասնակի արգելք է սահմանվել Բուրունդիի, Վենեսուելայի, Կուբայի, Լաոսի, Սիերա Լեոնեի, Տոգոյի և Թուրքմենստանի քաղաքացիների վրա։ Հյուսիսային Կորեան և Սիրիան այդ ժամանակ  չէին ներառվել ո՛չ լրիվ, ո՛չ էլ մասնակի արգելքի մեջ։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի