Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան

Լուրեր

29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:48
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ներառվի Եվրոպայի պաշտպանական ծրագրերում
29.06.2026 | 20:30
Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները
29.06.2026 | 20:24
Փաշինյանը՝ իր և Ալեն Սիմոնյանի հարաբերությունների մասին
29.06.2026 | 20:18
Նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում համոզված եմ՝ կլինի․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Նիդերլանդներում ստորագրվել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետևանքով պատճառված վնասի վերաբերյալ հայցերի քննության միջազգային հանձնաժողովի ստեղծման մասին կոնվենցիան։ Փաստաթղթին աջակցել է 35 պետություն, գրում է ՌԲԿ Ուկրաինան։

35 պետությունների ներկայացուցիչ ստորագրել է համապատասխան կոնվենցիան, որը նախատեսում է հանձնաժողովի գործունեությունը Եվրոպայի խորհրդի շրջանակներում։ Միջոցառմանը մասնակցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի խոսքով՝ Ուկրաինայի համար վնասների գրանցամատյանի ստեղծումը 2023 թվականին միջազգային փոխհատուցման մեխանիզմի առաջին փուլն է։

Երկրորդ փուլը կլինի Միջազգային պահանջների հանձնաժողովի աշխատանքը, որը կզբաղվի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցմամբ։

Այս երկու գործիքները կապահովեն կորուստների տվյալների հավաքագրման և ստուգման համակարգված մոտեցում, ինչպես նաև պատասխանատու անձանց և փոխհատուցում վճարող պետությունների բացահայտում։

Գլոբալ մեխանիզմի երրորդ փուլը կլինի փոխհատուցման հիմնադրամի ստեղծումը, որից Ուկրաինան կարող է փոխհատուցում վճարել։ Այժմ քննարկվում են դրա ֆինանսավորման աղբյուրները, սակայն միջոցների մեծ մասը, հավանաբար, կլինի  սառեցված ռուսական ակտիվներից կամ բարդ տոկոսներից։

Ռուսական ագրեսիայի հետևանքով պատճառված վնասների միջազգային ռեեսստրը ստեղծվել է 2023 թվականի մայիսի 17-ին՝ Ռեյկյավիկում կայացած Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովի ժամանակ։

Սա Ուկրաինայի համար գլոբալ փոխհատուցման մեխանիզմի մշակման առաջին փուլն է։ Նախաձեռնությանը միացել է քառասուն երկիր, և Կիևում բացվել է գրանցամատյանի գրասենյակ։

2024 թվականի ապրիլին սկսել են ընդունվել դիմումներ այն քաղաքացիներից, որոնց տներն ավերվել էին պատերազմի ընթացքում։ Այժմ ուկրաինացիները կարող են միջազգային պահանջների ռեեստր դիմում ներկայացնել 10 կատեգորիաներով, իսկ մինչև 2025 թվականի վերջը այդ թիվը կաճի մինչև 45։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի