Բերդ քաղաքի որոշ հասցեներում ջուր չի լինի
Վաղը՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 09:00-18:00 կդադարեցվի Տավուշի մարզի Բերդ քաղաքի՝ Ալիխանյան, Սահյան, Սարյան, Դավիթ Անհաղթի, Պարույր Սևակի, Սասունցի Դավիթ, Չարենցի, Նորաբնակներ փողոցների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
Հաղորդվում է, որ ջրամատակարարման դադարեցումը պայմանավորված է վթարի վերացման աշխատանքներով։