Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածո՞ւ ունի

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, ըստ մամուլի տեղեկությունների, Հայաստանը պատրաստվում է առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: Factor.am-ի հետ զրույցում Հարությունյանը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց լուրը:

«Կադրային հարցերը չեմ մեկնաբանում»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը:

ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն էլ մեր հարցմանն ի պատասխան հիշեցրեց, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը խորհրդակցությունների փուլում է:

«ԱԳ նախարարն այս թեմայով խոսել է անցյալ շաբաթ ԱԺ-ում կայացած քննարկումների ժամանակ: Հավելենք, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը խորհրդակցությունների փուլում է: Այս քննարկումները որոշակի կոնֆիդենցիալ բնույթ ունեն և չեն ընթանում հրապարակային դաշտում: Հարգելով այդ սկզբունքը՝ հավելյալ տեղեկություն չենք կարող տրամադրել՝ չվնասելու համար այդ քննարկումները: Հայաստանի համար առաջնային կարևորություն ունի քարտուղարության արդյունավետ գործունեությունը, և հենց դրան են ուղղված մեր ջանքերը»,- նշեց Աննա Նաղդալյանը:

Նշենք, որ ավելի վաղ էլ ռուսական «Կոմերսանտ»-ը գրել էր, որ ՀԱՊԿ-ում քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը:

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, սակայն, նշել է, որ իրենք նման տվյալներ չունեն: «Մենք նման տեղեկություն չունենք: Հարցը համապատասխան մակարդակով դեռ քննարկվելու է նոյեմբերի 8-ին Աստանայում: Ներկայում նույնիսկ հայտնի չէ, թե ո՞ր երկրից կլինի թեկնածուն»,- ասել է Անատոլի Գլազը: