Պետք է ջախջախել անգիրի ինստիտուտն ու կախվածությունը կրկնուսույցից․ ԿԳ նախարարությունն ավագ դպրոցների համար նոր չափորոշիչների պահանջ է դնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց 2018թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներն ու ծախսերը։

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեց՝ վերջինս ինչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը, ուսուցիչների հեղինակությունը բարձրացնելու համար և արդյոք ավագ դպրոցների ընդհանուր հայեցակարգի հետ կապված մշակումներ անհրաժեշտ չեն այդ դպրոցների բովանդակությունը հասցնելու համար այն չափանիշին, որը սահմանված էր։

Հարցին ի պատասխան՝ նախարարի պաշտոնակատարը նկատեց, որ ուսուցիչների հեղինակության բարձրացման  համար իրականացվում են մի շարք ծրագրեր, իսկ դրանց համար նախատեսված  գումարները բավարար են  արդյունքներ արձանագրելու համար։

«10 տարի առաջ ներդնելով ավագ դպրոցը՝ ձևը հաղորդեցինք, բովանդակությունը՝ ոչ։ Սա է պատճառը, որ ամեն երկրորդ հարցը, որ ինձ տալիս են աշակերտների ծնողները, հետևյալն է՝ ե՞րբ ենք անցնելու տասնամյա կրթությանը։ Իդեալական կլինի, եթե մի քանի տարի հետո հասնենք նրան, որ աշակերտը ավագ դպրոցի գնահատականներով ընդունվի բուհ և դրանով մենք կվերացնենք կրկնուսույցներից կախվածությունը կամ անգիրի ինստիտուտը։ Այս ուղղությամբ նոր չափորոշիչներ է պետք մշակել»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

Մանրամասները՝ տեսանյութում։