Մայր Աթոռի արձագանքը՝ պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը զեղչելուն

Լուրեր

19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
Բոլորը

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Սուրբ Պատարագին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման վերաբերյալ՝ այն հակականոնականության որակելով։

«Սուրբ Պատարագի ժամանակ եպիսկոպոսապետի և թեմակալ առաջնորդի՝ եպիսկոպոսի անունների հիշատակությունն ունի հետևյալ հիմնական ու կարևոր նշանակությունները՝ Ա․ ծիսական, որով իր ամբողջության մեջ արտահայտվում է Սուրբ Պատարագի խորհուրդը և Պատարագամատույցը՝ որպես Եկեղեցու կողմից հաստատված պաշտոնական սրբազան մատյան․ Բ․ եկեղեցաբանական-կանոնական, որով հաստատվում է Սուրբ Պատարագի հացի ու բաժակի շուրջ համախմբված տեղական համայնքը՝ իբրև Ընդհանրական եկեղեցու մաս, որի հոգևոր առաջնորդն է եպիսկոպոսը, իսկ պատարագիչ քահանան կամ եպիսկոպոսն իր եկեղեցական-կանոնական միությունն է հաստատում Մայր Եկեղեցու և նրա առաջնորդի՝ եպիսկոպոսապետի հետ։

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցում Սուրբ Պատարագի ընթացքում եպիսկոպոսի անվան հիշատակության առաջին վկայությունն առկա է Խոսրով Աձևացու՝ Հայոց եկեղեցու պատարագամատույցի մեկնության մեջ, դեռևս 10-րդ դարում։ Ըստ Խոսրով Անձևացու՝ եպիսկոպոսի անվան հիշատակությունը կարևոր է, քանի որ ուղղափառ վարդապետության տեսուչը եպիսկոպոսն է, և քահանան դրանով հաստատում է նրանից ստացած խորհրդական իշխանությունը և Սուրբ Պատարագն ուղղափառ վարդապետության համաձայն մատուցելը։

Պատարագչի կողմից եպիսկոպոսապետի և եպիսկոպոսի անունների կամայական կամ դիտավորյալ զեղչումը ոչ միայն Ընդհանրական Եկեղեցում դարերի ընթացքում ամրագրված ծիսական կանոնին հակառակ է, այլև աղավաղում է Սուրբ Պատարագի խորհրդի ամբողջական ընկալումը։ Հիշյալ անունների հիշատակումը Սուրբ Պատարագի ժամանակ համախմբված եկեղեցին դարձնում է առաքելական և ընդհանրական Եկեղեցու մաս։

Պատարագչի կողմից եպիսկոպոսապետի և առաջնորդի անունների զեղչումը նշանակում է, որ

• պատարագիչ եկեղեցականը կասկածի տակ է դնում ուղղափառ հավատքի հիման վրա մատուցվող Սուրբ Պատարագը, քանզի ուղղափառության տեսուչը եպիսկոպոսն ու եպիսկոպոսապետն են,

• իրեն դուրս է դնում եկեղեցական միությունից,

•մերժում է Եկեղեցու առաջնորդի իշխանությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է  Սուրբ Պատարագների, որի ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Փաշինյանն ասել է, թե մասնակցում է այն պատարագներին, որտեղ Գարեգին Բ կաթողիկոսի անունը չի հիշատակվում։