Քննարկվել են ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

Լուրեր

31.01.2026 | 20:55
Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ իշխանությանը և իրավապահ համակարգին գործել բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքի շրջանակներում
31.01.2026 | 20:39
7 հոգևորականի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
31.01.2026 | 20:32
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել
31.01.2026 | 20:00
Քիթ՝ չշնչելու համար․ Ալինայի 3 վիրահատության պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.01.2026 | 19:27
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
31.01.2026 | 19:00
Ֆիրդուսից հանեցին մարդկանց, որ հարուստներ ապրեն, նույնը լինելու է Կոնդում և Նորագյուղում. Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.01.2026 | 18:41
Իրանի մի քանի քաղաքներում պայթյուններ են տեղի ունեցել
31.01.2026 | 18:10
Մասշտաբային հոսանքազրկում Ուկրաինայում. մետրոն չի աշխատում, ջրամատակարարում չկա
31.01.2026 | 17:51
Ձյուն և մառախուղ. իրավիճակը ճանապարհներին
31.01.2026 | 17:30
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
31.01.2026 | 17:09
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 16-ամյա աղջիկը
31.01.2026 | 16:53
Team-ը պատրաստ է շարունակել վճարահաշվարկային ընկերությունների հետ համագործակցությունը փոխշահավետ և արդար շուկայական պայմանների դեպքում
31.01.2026 | 16:39
Հրազդան քաղաքում 4 մեքենա է բախվել
31.01.2026 | 16:22
Արման Ծառուկյանը խոշոր գրազ է եկել հայտնի բլոգերի հետ
31.01.2026 | 15:55
Երևանում 4 օր ձյուն ու ձնախառն անձրև կտեղա
Բոլորը
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության ծրագրի շրջանակում դեկտեմբերի 15-16-ը ՀՀ պաշտպանության նախարարություն էին այցելել Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմավարական հաղորդակցության և հանրային կապերի վարչության ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։
«Դեկտեմբերի 16-ին ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը։
Քննարկվել են երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանն ու փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև հանրային կապերի և իրազեկման ոլորտներում փորձի փոխանակման հնարավորությունները։
Կողմերը կարևորել են մասնագիտական կապերի խորացումը և համատեղ ծրագրերի իրականացումը։ Այցի շրջանակում Վրաստանի պատվիրակությունն այցելել է նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, շրջայց կատարել, ծանոթացել կրթական ծրագրերին, ուսումնական լսարաններին»,- ասված է հաղորդագրության մեջ։