Նարեկ Գրիգորյանը գոլային փոխանցում է կատարել «Ֆարուլի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը գոլային փոխանցում է կատարել ՈՒՏԱ-ի դեմ Ռումինիայի առաջնության տուրի խաղում։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը 33-րդ րոպեին օգնել է աչքի ընկնել ռումինացի հարձակվող Յոնուտ Վինային, որը բացել է հաշիվը։ Հանդիպումն ավատվել է 1։1 հաշվով։ Նարեկ Գրիգորյանը խաղացել է առանց փոխարինման։
Ռումինիայի Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Գրիգորյանը մասնակցել է 17 հանդիպման, դարձել 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ «Ֆարուլը» 20 խաղից հետո 27 միավորով 10-րդ տեղում է։