ՀՀ մարզերում ապօրինի ջրօգտագործումներ են կասեցվել. ԲԸՏՄ

Լուրեր

29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
Բոլորը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում ՀՀ մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Այս մասին հայտնել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

«Լոռու մարզի Տաշիր համայնքում ձկնաբուծությամբ զբաղվող Հ.Մ.-ն մակերևութային ջրային ռեսուրսից, իսկ Արարատի մարզի Մարմարաշեն բնակավայրում «ՄԵՐԻ-ՖԻՇ» ՍՊԸ-ն ապօրինի խորքային հորից իրականացրել են ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։

Հ.Մ.-ի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 200.000դր.
«ՄԵՐԻ-ՖԻՇ» ՍՊԸ-ի պաշտոնատար անձի նկատմամբ՝ 2.000.000դր. չափով տուգանք»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործող «ԷՋՄԻԱԾՆԻ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ԲԲԸ-ն գազալցակայանի հովացման նպատակով խորքային հորից կատարել է ապօրինի ջրառ՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։

Ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափը կազմել է 626.994դր., դեպքի առթիվ առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Արմավիր, Ջրառատ, Հացիկ, Լուկաշին, Հայկավան բնակավայրերում 13 քաղաքացի առանց ջրօգտագործման թույլտվության ապօրինի շահագործել է ընդհանուր 13 խորքային հոր՝ ոռոգման, խմելու-կենցաղային նպատակներով։

Տեսչական մարմնի Լոռու, Արարատի, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր ապօրինի ջրօգտագործումները կասեցվել են։