Ինդոնեզիայում բացառել են պայթյունի հետևանքով Boeing 737-ի կործանումը

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը
Ինդոնեզական Lion Air ավիաընկերության Boeing 737 օդանավը կործանվել է մեծ արագությամբ ջրին բախվելու հետևանքով: Այս մասին հայտնել է Ինդոնեզիայի տրանսպորտի անվտանգության ապահովման հանձնաժողովի ղեկավար Սոերջանտո Տաջահոնոն, գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Detik News-ը:

«Սև արկղի» տվյալների համաձայն, որում ձայնագրվել է օդանավի 69 թռիչքային ժամերի մասին տեղեկությունը, ջրի հետ բախման ժամանակ ինքնաթիռը բարձր արագություն է ունեցել: Փորձագետները դեռևս պետք է գտնեն նաև երկրորդ «սև արկղը», որում օդանավի անձնակազմի խոսակցության ձայնագրությունն է:

Սոերջանտո Տաջահոնոն ընդգծել է, որ օդանավի բեկորները շուրջ 500 մետրի վրա են, իսկ պայթյունի դեպքում կործանման հետևանքներն այլ տեսք կունենային:

Հիշեցնենք, որ Lion Air ավիաընկերության օդանավը կործանվել է հոկտեմբերի 29-ին: Ջակարտայից Պանկալպինանգ ուղևորվող օդանավը ռադարների էկրաններից անհետացել է թռիչքից շուրջ 10 րոպե հետո: Օդանավում 189 մարդ է եղել, այդ թվում՝ անձնակազմի անդամներ. բոլորը զոհվել են:

Boeing 737-ի որոնողական աշխատանքների ժամանակ նաև ջրասուզակ է զոհվել: