ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար

Լուրեր

29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել երկու ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար։ ԵՄ պաշտոնական ամսագրում դեկտեմբերի 15-ին հրապարակված տվյալների համաձայն`պատժամիջոցների ցանկում են ընդգրկվել Էթիբար Էյուբը և Թալեաթ Սաֆարովը, գրում է The Insider- ը։

Էթիբար Էյուբը հիմնադրել և կառավարում է ընկերությունների ցանց, այդ թվում՝ Coral Energy-ն (հետագայում վերանվանվել է 2Rivers Group), որի գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄԷ-ում։ Այս ցանցի միջոցով գործարարը նպաստում է ռուսական նավթի, մասնավորապես՝ «Ռոսնեֆտ»-ի արտադրանքի մատակարարմանը և արտահանմանը՝ թաքցնելով դրանց իրական ծագումը։

Օրինակ՝ 2Rivers-ը վերահսկում և շահագործում է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» նավերի զգալի մասը, ըստ ԵՄ փաստաթղթերի։

Թալաթ Սաֆարովը 2Rivers-ի գործադիր տնօրենն ու բաժնետերն է։ 2024 թվականից ի վեր ընկերության բաժնետոմսերը պատկանում են երեք բարձրաստիճան մենեջերների՝ Թալաթ Սաֆարովին, Ախմեդ Քերիմովին և Անար Մադաթլիին։ Վերջինս նույնպես դեկտեմբերի 15-ի որոշմամբ ընդգրկվել է ԵՄ պատժամիջոցների ցանկում։

Ընդհանուր առմամբ, նոր պատժամիջոցների են ենթարկվել հինգ անհատ և չորս կազմակերպություն։

Սահմանափակող միջոցներ են կիրառվել, օրինակ, նավթային առևտրով զբաղվող Mercantile & Maritime (M&M) ընկերության հիմնադիր, Պակիստանի և Կանադայի քաղաքացի Մուրթազա Լախանիի նկատմամբ։ ԵՄ տվյալներով՝ նա իր ընկերությունների միջոցով նպաստում է ռուսական նավթի մատակարարմանը և արտահանմանը, մասնավորապես՝ «Ռոսնեֆտ»-ից։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի