NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ

Լուրեր

29.07.2026 | 12:25
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ․ ՆԳՆ
29.07.2026 | 12:21
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:10
ՊՆ-ն հերքում է զինվորի ծեծի մասին լուրը // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 12:01
ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընթացակարգային քվեարկությանը
29.07.2026 | 11:52
ՔՊ-ի վարչության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.07.2026 | 11:44
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Գերմանիային
29.07.2026 | 11:39
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել
29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
Բոլորը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ «Նեսթլե» ընկերության կողմից եվրոպական երկրներում NAN կաթնախառնուրդի որոշ խմբաքանակների կամավոր հետկանչի վերաբերյալ տեղեկատվության հիման վրա իրականացվել է վերահսկողություն ՀՀ ներմուծող «Պրեմիեր ֆուդս» ՍՊԸ-ում։

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Bacillus cereus-ով հնարավոր վարակվածության կասկածով նշված NAN 1 OPTIPRO խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել։ «Նեսթլե»-ն ևս հաստատել է, որ այդ խմբաքանակները դիստրիբյուտորական ցանցով ՀՀ չեն մատակարարվել։

ՍԱՏՄ-ն հայտնում է, որ Հայաստանում պաշտոնական վաճառքի ուղիներով իրացվող «Նեսթլե» ապրանքանիշի մայրական կաթի փոխարինիչները անվտանգ են և համապատասխանում են օրենսդրության պահանջներին։