ԿԳՄՍՆ ենթակայության 18 մասնաճյուղ-թանգարաններ կմիանան Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգին

Լուրեր

19.08.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
Բոլորը

ՀՀ կառավարությունը հաստատել է «Թանգարաններում Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում, ներդրում և սպասարկում» ծրագրի արդիականացման և լավարկման փաթեթը: Ըստ այդմ՝ համակարգին կմիանան ևս 18 մասնաճյուղ-թանգարաններ՝ համապատասխան սարքավորումներով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ 

Նշվում է, որ այդպիսով ամբողջական են դառնալու տոմսային տնտեսությանը միացած ԿԳՄՍՆ ենթակայության թանգարանները:

«Դեռևս 2023 թվականի նոյեմբերին նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում ներդրվել է «Թանգարաններում Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում, ներդրում և սպասարկում» ծրագիրը: Համակարգը կազմված է 2 հիմնական բաղադրիչներից՝ տոմսերի վաճառք, մուտքի հասանելիության վերահսկում և կառավարում»,- գրված է հաղորդագրության մեջ: 

Ծրագրին միացած է նախարարության ենթակայության 19 թանգարան: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է museumsarmenia.am կայքից ստանալ համապարփակ տեղեկատվություն թանգարանի, գործող ծրագրերի, ցուցադրությունների և ընթացիկ միջոցառումների մասին, ինչպես նաև էլեկտրոնային հարթակի միջոցով պատվիրել իրեն հետաքրքրող ցուցադրության տոմսը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:

Հարթակի միջոցով ավելի հասանելի կդառնա հուշանվերների վաճառքը, քաղաքացիները հնարավորություն կունենան գնելու մի քանի տոմս միաժամանակ և օգտվելու զեղչային քաղաքականությունից: 

«Ծրագրի իրականացումը թույլ է տալիս վերահսկել թանգարանների կողմից տոմսերի վաճառքը, թանգարանների եկամուտները և ապահովել հաշվետվողականություն պետության և հանրության առաջ, ինչպես նաև ապահովել  ֆինանսական հոսքերի միասնական հաշվառում, հաշվետվություն: Ծրագիրը թանգարանային համակարգը դարձնում է ավելի արդյունավետ, հաշվետու ու զարգացող», – ասված է հաղորդագրության մեջ:

Նախարարության ենթակայությամբ գործող բոլոր թանգարանների տոմսերը հնարավոր է  ձեռք բերել նաև օնլայն: