Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում

Լուրեր

02.02.2026 | 11:25
ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել
02.02.2026 | 11:14
Հայտնի են «Գրեմմիի» բոլոր հաղթողները․ Բեդ Բաննիի հաղթանակը վերածվել է ICE-ի դեմ բողոքի ակցիայի
02.02.2026 | 11:00
Չեխիայում նախագահին աջակցող բազմահազարանոց հանրահավաք է անցկացվել՝ երկրի վարչապետի հետ կոնֆլիկտի ֆոնին
02.02.2026 | 10:44
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ
02.02.2026 | 10:32
Վթարային ջրանջատում Կապանում
02.02.2026 | 10:17
Հայաստանն աշխատում է ԱՀԿ-ի հետ՝ Գազայից տասնյակ երեխաների բուժումը իր բուժհաստատություններում կազմակերպելու համար
02.02.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 2-ի դրությամբ
02.02.2026 | 09:45
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
02.02.2026 | 09:30
Շիրակի և Արմավիրի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
01.02.2026 | 21:17
Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները
01.02.2026 | 20:40
Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը
01.02.2026 | 20:00
Մեղրիի լեռնանցքում սաստիկ բուք է
01.02.2026 | 19:40
Հարյուրավոր նամակներ եմ ստացել և շարունակում եմ ստանալ՝ գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցերին միանալու իմ առաջարկի վերաբերյալ․ Ժաննա Անդրեասյան
01.02.2026 | 19:07
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
01.02.2026 | 18:27
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

Նախիջևանում ծառայող մի խումբ զինծառայողներ պնդում են, որ իրենց չեն վճարվել դաշտային ծառայության համար նախատեսված վարձատրությունները։

Այս մասին «Toplum TV»-ին հայտնել են զինծառայողներ, որոնք ցանկացել են անանուն մնալ։ Զինծառայողների խոսքով՝ նրանք ծառայության են ավելի քան հինգ ամիս, ներառյալ հանգստյան օրերն ու տոները, օրական 24 ժամ։ Դրան հակառակ, նրանք պնդում են, որ չեն ստացել օրենսդրությամբ նախատեսված ամսական 600 մանաթ վճարը։

Նրանք նաև ասում են, որ կրճատվել է իրենց ամսական 62 մանաթ սննդի նպաստը։

Զինծառայողները իրենց բողոքները հրապարակել են անցյալ շաբաթ «Gündəlik Naxçıvan» էջում: Հաղորդվում է, որ դրանից հետո զորամասից նրանց ասել են, որ «գումար կտրամադրվեր, բայց հիմա այն ընդհանրապես չի տրամադրվի»:

Նրանց խոսքով՝ վճարումների կասեցման պատճառը զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Ռովշան Յուսիֆովի կողմից տրված հրամանն է եղել:

«Ռ. Յուսիֆովը հոկտեմբերին զորացրվել է բանակից՝ անկոմպետենտության պատճառով։ Նա չի կարողացել կատարել իրեն տրված շատ լուրջ մարտական ​​առաքելությունը։ Նա թշնամաբար էր վերաբերվում իր ենթականերին, արհամարհանքով էր նայում նրանց և հրամանատարում էր «վախեցեք ինձանից» վերաբերմունքով։ Հիմա պարզվում է, որ մեր դաշտային գումարը չի տրվում նրա դիտավորյալ հրամանի համաձայն։ Եթե մենք չկարողանանք այն ստանալ այս տարվա ընթացքում, այդ գումարը մեզ այլևս չի տրամադրվի», – նշել են զինվորականները։

Նրանք նախկինում հայտնել էին, որ զորամասի ղեկավարությունը տարբեր պատրվակներ է բերում հավելավճարներ չանելու համար։

«Նրանք արդարանում են, թե այն մերը չէ՝ ինչ-որ որոշման պատճառով։ Մեզ ուղարկել են լուրջ առաքելության։ Մեր ծառայության վայրը անապատ է՝ առանց ջրի և առանց որևէ կենսապայմանի։ Եթե սրանք անապատային պայմաններ չեն, ապա ի՞նչ է։  Ի՞նչ տարբերություն կա մեզ և այն զինծառայողի միջև, որը ծառայում է քաղաքում, աշխատում է 8-10 ժամ և տուն է գնում։ Բացի այդ՝ մեր ամսական 62 մանաթ սննդի նպաստը նույնպես կրճատվել է», – ասել  են զինծառայողները։

Սպաները ասում են, որ իրենց սպառնում են իրենց աշխատավարձը պահանջելու համար։

«Քերեմ Մուստաֆաևից հետո շատ դրական փոփոխություններ են եղել։ Մենք նաև ակնկալում էինք, որ նոր ղեկավարությունը լիովին արդար կլինի։ Սակայն իրենց կարծիքն արտահայտողների նկատմամբ սպառնալիքները շարունակվում են։ Երբ մենք պահանջում ենք մեր փողերը, նրանք ասում են. «Մենք ձեզ «դեմոկրատ» անունը կդնենք և կստիպենք ձեզ հեռանալ»։ Դեմոկրատ լինելը հանցագործությո՞ւն է։ Մենք առանձին դիմել ենք բանակի ղեկավարությանը և այլ համապատասխան անձանց։ Խնդիրը լուծելու փոխարեն նրանք մեզ կոշտ պատասխան են տալիս։ Մենք ստիպված ենք հրապարակել», – ասել են նրանք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի