Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին

Լուրեր

06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանում փաստաբան և իրավaպաշտպան Խոսրով Ալիքորդիի հիշատակի արարողության ժամանակ ձերբակալվել է խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին և ևս 38 մարդ։ Այս մասին հաղորդում է Current time-ը։՝ Radio Farda-ին հղումով։

Բոլոր ձերբակալվածները, այդ թվում՝ իրավապաշտպաններ ու ակտիվիստներ, կալանքի տակ են։ Դատախազությունը պնդում է, որ նրանք «սադրիչ հայտարարություններ են արել», որոնք, ենթադրաբար, հավաքվածներին դրդել են «խախտել հասարակական կարգը»։

Մոհամմադիի հիմնադրամի կայքում նշվում է, որ նրան հաջողվել է զանգահարել իր ընտանիքին դեկտեմբերի 14-ին։ Նա ասել է, որ ձերբակալության ժամանակ քաղաքացիական հագուստով տղամարդիկ մահակով հարվածել են իր գլխին և պարանոցին, և որ հետագայում իրեն երկու անգամ տարել են շտապօգնության բաժանմունք։ Մոհամմադին նաև հայտնել է, որ ձերբակալության ընթացքում և դրանից հետո իրեն մեղադրել են «իսրայելական կառավարության հետ համագործակցելու» մեջ։

Նարգիզ Մոհամմադին խոսում է մահապատժի և Իրանում կանանց իրավունքների ու ազատությունների սահմանափակումների դեմ: 2023 թվականին նա արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակի՝ «Իրանում կանանց ճնշման դեմ պայքարի, բոլորի համար մարդու իրավունքների և ազատության համար պայքարի համար»: 2022 թվականին բանտից նա աջակցել է Իրանում բողոքի ցույցերին, որոնք սկսվել են Մահսա Ամինիի մահից հետո, որը  ձերբակալվել էր «սխալ ձևով» հիջաբ կրելու համար։

2024 թվականի հունվարին Իրանի դատարանը Նարգիզ Մոհամմադիին, որն արդեն բանտում էր, դատապարտեց 15 ամսվա ազատազրկման՝ Իրանի դեմ քարոզչության համար։ Նա նախկինում մի քանի անգամ դատվել է։ 2016 թվականին նա դատապարտվել է 16 տարվա ազատազրկման՝ պետության դեմ քարոզչության և ազգային անվտանգությանը սպառնալու մեղադրանքով։ 2022 թվականին նա ևս մեկ պատժաչափ է ստացել՝ ութ տարի «պետության դեմ քարոզչության և Սաուդյան Արաբիայի օգտին լրտեսության համար»։ 2023 թվականի օգոստոսին ավելացել է ևս մեկ տարի՝ հարցազրույցների և ՄԱԿ-ին դիմելու համար։

2024 թվականի վերջին, վիրահատությունից հետո, նա ազատ էր արձակվել երեք շաբաթով։ Դատախազությունը կասեցրել էր պատժի կատարումը՝ հիմնվելով դատաբժշկական փորձագետի եզրակացության վրա, իսկ ավելի ուշ երկարաձգել այն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի