Ռոստովի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման. վնասվել են էլեկտրահաղորդման գծեր և բնակելի տներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է լույս դեկտեմբերի 15-ի գիշերը 12 շրջաններում և Կասպից ծովում  ուկրաինական 146 անօդաչու թռչող սարքի խոցման մասին, գրում է Current time-ը։

Ռոստովի մարզի վրա խոցվել է ութ անօդաչու թռչող սարք։ Նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտարարել է, որ Ռոստովը, Կամենսկը, Նովոշախտինսկը, Կամենսկին, Կոնստանտինովսկին և այլ շրջաններ ենթարկվել են զանգվածային հարձակման։ Ոչ ոք չի տուժել, սակայն վնասվել են մեքենաներ, մասնավոր տներ և մի քանի շենքերի պատուհաններ։

Կամենսկի շրջանում ջրընդունիչի ու պոմպակայանի  աշխատանքը դադարեցվել են էլեկտրահաղորդման գծի վնասման պատճառով: Նա հայտնել է, որ Կամենսկի Զավոդսկոյ միկրոշրջանի, Մասլովկա գյուղի և Պոգորելովո կայանի բնակիչները մնում են առանց ջրի։

Astra-ի վերլուծության համաձայն՝ հավանական թիրախներից մեկը կարող էր լինել Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանի մասնաճյուղը, որը գտնվում է Դոնի Ռոստովում հրդեհի վայրից երկու կիլոմետր հեռավորության վրա:

Դեկտեմբերի 14-ի երեկոյան Բելգորոդի «Լուչ» ՋԷԿ-ը հարվածի տակ է հայտնվել։ Հարվածի մասին հաղորդել են Пепел և Astra ալիքները։ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ հարձակումը զգալի վնաս է հասցրել կոմունալ ենթակառուցվածքներին՝ առանց նշելու կոնկրետ օբյեկտը։

«Լուչ» ՋԷԿ-ը գազային տուրբինային համակցված ջերմաէլեկտրակայան է, որը էլեկտրաէներգիա և ջերմություն է մատակարարում Խարկովսկյա գորա թաղամասի մի մասին և Բելգորոդի այլ շրջաններին։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքի շրջանում խոցվել են ևս երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Նա այլ մանրամասներ չի հայտնել՝ պարզապես նշելով, որ վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Անօդաչու թռչող սարքերի հարվածները սկսվել են երկուշաբթի գիշերը,  Մոսկվայի վրա հարձակվել է ընդհանուր առմամբ 20 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի